Սաուդյան Արաբիայում ուղտերի գեղեցկության մրցույթում ավելի քան 40 կենդանի որակազրկվել է բոտոքսի ներարկումների պատճառով
Սաուդյան Արաբիայում ուղտերի գեղեցկության մրցույթի կազմակերպիչներն ավելի քան 40 կենդանու որակազրկել են բոտոքսի ներարկումների պատճառով։ Այս մասին հայտնել է Euronews-ը՝ Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությանը հղումով։
Աբդուլազիզ թագավորի ամենամյա փառատոնի ժամանակ, որը մեկնարկել է այս ամսվա սկզբին, ամենագեղեցիկ ուղտեր բուծողները մրցում են մոտ 66 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար:
Բոտոքսը, մաշկի ձգումները և այլ կոսմետիկ վիրահատությունները խստիվ արգելված են։ Ժյուրին հաղթողին որոշում է գլխի, պարանոցի, կուզի ձևի, հագուստի և կեցվածքի հիման վրա:
Այս տարի իշխանությունները հայտնաբերել են տասնյակ բուծողների, որոնք ձգել են ուղտերի շրթունքներն ու քիթը, հորմոններ են օգտագործել կենդանիների մկանները մեծացնելու համար, բոտոքս են ներարկել ուղտերի գլխին և շուրթերին:
Ուղտերաբուծությունը բազմամիլիոնանոց արդյունաբերություն է այս տարածաշրջանում: