Միլանի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ռեալ
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին: Այս մասին հաղորդում է El Nacional–ը:
Արքայական ակումբը պատրաստվում է հունվարին բանակցություններ վարել ֆուտբոլիստի հետ` նախնական պայմանգրի շուրջ: «Ռեալը» ցանկանում է նոր, թարմ կիսապաշտպանական գիծ ստեղծել` հաշվի առնելով Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի տարիքը:
Իվուարցի 24-ամյա ֆուտբոլիստը Ա-Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: