Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ
Ֆոտո

Ինչպես Սիլվա Հակոբյանը հայերեն սովորեցրեց ղազախ երգչին․ երգչուհու զուգերգի մանրամասներն ու Ղազախստանում հայտնիությունը

Երգչուհի Սիլվա Հակոբյանը երեկ ներկայացրել է իր և ղազախ երգիչ Ջիգեր Այուպբաևի զուգերգը։

Tert.am Life–ի հետ զրույցում Սիլվան նկատեց, որ այս շրջանն իր համար շատ ակտիվ է, մի քանի օրից ևս մի զուգերգ է ներկայացնելու, իսկ հաջորդ տարվանից նախատեսում է վերադառնալ նախկին ակտիվությանը։

Անդրադառնալով ղազախ երգչի հետ զուգերգին՝ Սիլվան նշեց, որ ղազախների հետ հաճախ է համագործակցում։ Առաջին անգամ այնտեղ լինելուց հետո հասկացել է, թե որքան սիրված է այնտեղ։

«Երաժիշտ Կուկպան Ժոլդասովը, որը Ղազախստանի Վաստակավոր արտիստ է, տարիներ առաջ ինձ հրավիրեց Ղազախստան։ Շատ ջերմ ընդունելության արժանացա։ Կարծես Հայաստանում լինեի։ Հենց նա դարձավ կապող օղակ իմ և Ղազախստանի մշակույթի միջև, առաջարկեց համագործակցություն։ Հետագայում արդեն համագործակցություններս շատացան։ Ինձ նույնիսկ ասում են՝ ևս 2 զուգերգ ու կարող եմ համերգ ունենալ ղազախ հանդիսատեսի համար»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ այս տեսահոլովակում նվագող երաժիշտը Կուկպան Ժոլդասովն է։

Զուգերգում Ջիգերը հայերեն է երգում, Սիլվան՝ ղազախերեն։ «Ես արդեն կարողանում եմ նույնիսկ կարդալ իրենց լեզվով։ Թեև բարդ է առանց շեշտադրումների երգել։ Ես էլ, Ջիգերն էլ փորձում էինք մաքուր երգել, բայց յուրաքանչյուր լեզու իր առանձնահատկություններն ունի։ Ես իրեն սովորեցնում էի հայերեն ճիշտ արտասանությունը, նա էլ ինձ՝ ղազախերեն»,– ասաց Սիլվան ու պատմեց, որ այս համագործակցությունը պատրաստ էր դեռևս կարանտինից առաջ, սակայն տեսահոլովակի նկարահանումը ձգձգվում էր։

«Որոշեցինք յուրաքանչյուրս մեր հատվածը նկարահանել; Ջիգերին խնդրեցինք իր հատված նկարահանել։ Մենք էլ այստեղ իմ հատվածը նկարահանեցինք, մոնտաժեցինք։ Էդգարի հետ տեսահոլովակի նկարահանումից հետո Սյոմա Կոդաբաշյանի և Կարեն Ամյանի հետ նկարահանեցինք նաև այս տեսահոլովակի կադրերը։ Արդյունքում  պրեմիերաներն էլ մոտ ստացվեցին, բայց ամեն երգ իր ճակատագիրն ունի»,– ասաց երգչուհին։