Ամերիկուհին ֆոտոսեսիա է անցկացնել հոր հոգեհանգստի ժամանակ՝ կեցվածք ընդունելով անմիջապես դագաղի ֆոնին (լուսանկարներ)
Երբ դու Instagram-ի ակտիվ բլոգեր ես, որն ամեն օր հրապարակում է իր կյանքի մասին ամեն ինչ, իրականության և սոցիալական մեդիայի աշխարհի միջև սահմանները սկսում են տարրալուծվել, գրում է Luxury Launches-ը՝ անդրադառնալով սոցկայքի մի ակտիվ օգտատիրուհու, որը իր հոր հոգեհանգստաի արարողության ժամանակ որոշել է ֆոտոսեսիա անցկացնել անմիջապես դագաղի ֆոնին:
Խոսքը Ֆլորիդայում բնակվող Ջեյն Ռիվեյրայի մասին է, որի շոկային լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել սոցկայքում: Հետևորդները նրան քննադատել են հոր հիշատակի հանդեպ անհարգալից լինելու համար:
Նրանց հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ աղջիկը հոր դիակի ֆոնին սեքսուլ զգեստով կեցվածք է ընդունել լուսանկարվելու համար:
Արդյունքում հազարավոր հետևորդներ որոշել են այլևս չհետևել աղջկան: