Մեծ Բրիտանիայի թագուհին առաջին անգամ հանրությանն է ներկայացել ձեռնափայտով (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհի Էլիզաբեթ Երկրորդն առաջին անգամ հանրությանը ներկայանալիս ձեռնափայտով է եղել, գրում է Daily Mail-ը:
Աշխարհի ամենաերկար կառավարող միապետն այցելել է Ուեսթմինսթերյան աբբայությունում կազմակերպված միջոցառմանը: Նրան ուղեկցել է արքայադուստր Աննան:
Պարբերականը մանրամասնում է, որ վերջին անգամ թագուհին ձեռնափայտով էր տեղաշարժվել 2003 և 2004 թթ.՝ ծնկի վիրահատությունից հետո, սակայն նա ձեռնափայտով հանրությանը չէր ներկայացել: