Հազվագյուտ ադամանդե և զմրուխտե ակնոցներ՝ իշխանական գանձարանից. Sotheby's-ը յուրահատուկ իրեր է աճուրդի հանել
Լոնդոնում վաճառքի է հանվել ադամանդե և զմրուխտե քարերով պատված հազվագյուտ ակնոցը հնդկական իշխանական գանձարանից: Ինչպես փոխանցում է BBC News-ը, աճուրդը կկայանա այս ամսվա ընթացքում:
Sotheby's աճուրդի տնից հայտնում են, որ ապակիները տեղադրվել են Հնդկաստանի Մուղալ կայսրության ժամանակաշրջանում (1890-ականներ) տարածված շրջանակների մեջ:
Ինչպես հաղորդվում է, ակնոցներից յուրաքանչյուրը վաճառվելու է 1,5-1,5 մլն ֆունտ ստերլինգով ($2-$3.4մլն):
Վաճառքին ընդառաջ դրանք առաջին անգամ կցուցադրվեն հոկտեմբերին Հոնկոնկգում և Լոնդոնում: