Կանադայում այծը սպանել է իր վրա հարձակված քաղցած արջին
Երկար, սուր ճանկերով, արագավազ գորշ արջը համարվում է Կանադայի ամենադաժան գիշատիչներից մեկը, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ, որքան էլ որ զարմանալի կթվա, բայց ահեղ կեդանուն կարողացել է սպանել այծը:
Խոսքը ձյունե այծի՝ դժվարամատչելի վայրերում, անտառների սահմանից վեր, ապրող լեռնային կենդանու մասին է, որը կարողացել է խուսափել «արջի ընթրիքը» դառնալուց և այնպես է պոզահարել գիշատչին, որ այն սատկել է:
Մասնագետներն էգ արջի մարմինն ուսումնասիրելուց հետո հայտնել են, որ այն սատկել է պարանոցի և թևատակերի հատվածում պոզահարման հետևանքով: Նրանք նաև ընդգծել են, որ սա իրենց իմացած առաջին դեպքն է, երբ այծը սպանել է արջին: