«Այաքսի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմերը Եվրոպայի լիգայի եզրափակիչում (ֆոտո)
Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ամստերդամի «Այաքսի» մեկնարկային կազմերը Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում: Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա անգլիական ակումբի մեկնարկային կազմում եւ կդառնա Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, որը կխաղա եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում:
«Մանչեսթեր Յունայթեդ». Սերխիո Ռոմերո, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Դեյլի Բլինդ, Մատեո Դարմիան, Անդեր Հերերա, Մարուան Ֆելաինի, Խուան Մատա, Պոլ Պոգբա, Հենրիխ Մխիթարյան, Մարկուս Ռեշֆորդ։
«Այաքս». Անդրե Օնանա, Ջոել Վելտման,Դավինսոն Սանչես, Մաթեյս Դե Լիգթ, Ջաիրո Ռիդեւալդ, Լասե Շյոնե, Դավի Կլասեն, Հակիմ Զիեշ, Բերտրան Տրաորե, Կասպեր Դոլբերգ, Ամին Յունես:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Հանդիպումից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ կհարգեն «Մանչեսթեր արենա» ստադիոնում մայիսի 22-ին Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 22 զոհվածների հիշատակը:
Հիշեցնենք, որ «Այաքսը» եվրագավաթների եզրափակիչում նախորդ անգամ հանդես եկել է 1996-ին: Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: