Հայտնի է, թե որքան կվաստակի Մբապեն՝ Ռեալ տեղափոխվելու դեպքում
Հայտնի է դարձել թե որքան կկարողանա վաստակել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն՝ «Ռեալ» տեղափոխվելու դեպքում:
Ինչպես հայտնում է ABC-ն, 22-ամյա ֆուտբոլիստին արդեն առաջարկվել է 6 մրցաշրջանի համար պայմանագիր՝ տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով և 40 միլիոն եվրո՝ որպես պայմանագրի ստորագրման բոնուս:
Մբապեի ներկայիս պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը: Հետևաբար, ֆրանսիացին կկարողանա նախապես պայմանագիր կնքել «Ռեալի» հետ հունվարի 1-ին, նախքան ամռանը մադրիդյան ակումբ տեղափոխվելը՝ որպես ազատ գործակալ:
Ավելին․․․