Կրասնոդարը պարտվեց Զենիթին, Սպերցյանը մասնակցեց խաղին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Զենիթին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-2 հաշվով։
9-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Ազմունը։ 5 րոպե անց հյուրերի կազմում աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, սակայն VAR համակարգին դիմելուց հետո մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։ 10 րոպե անց, սակայն Կորդոբան հավասարեցրեց հաշիվը։
35-րդ րոպեին Ազմունը դուբլ ձևակերպեց՝ նորից առաջ մղելով պետերբուրգցիներին։ Առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ Երոխինը գրավեց «Կրասնոդարի» դարպասը։
Ավելին․․․