Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՀայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՖասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր
Քաղաքականություն

«Եթե մեկը ինչ-որ պաշտոնյայի անվանել է «վիժվածք»՝ արդյո՞ք նա վիրավորել է այդ պաշտոնյային, թե՞ տվել է նրա ծննդյան հետ կապված հավանական ֆիզիոլոգիական պրոբլեմների բնութագիրը». Աղասի Ենոքյան

Երեկ 7-րդ գումարման Ազգային ժողովն իր վերջին արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՔՕ-ում նոր հոդված ավելացնել՝ «Ծանր վիրավորանք» անվան տակ: Նախագծով՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, կպատժվի տուգանքով` 100-500.000 դրամի չափով: Նույն արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, կպատժվի տուգանքով՝ 500.000 դրամից մինչև 1 մլն դրամ: Եթե հիշյալ արարքները կատարվեն միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար, ապա կպատժվեն 1-3 մլն դրամ տուգանքով կամ 1-3 ամիս կալանքով:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանը նախ այս նախագիծն «անհեթեթ» բնորոշեց, ապա նշեց, թե ավելի կարևոր կլինի, որ այս իշխանությունը նախ ինքն իր խոսքի ու գործի համար պատասխանատվություն ստանձնի, հետո միայն քաղաքացիներից պահանջի պատասխանատու լինել իրենց խոսքի համար՝ քրեական պատասխանատվության սպառնալիքով:

– Պարոն Ենոքյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նման հապճեպությամբ այս նախագիծը դրվեց քննարկման:

– Կարծում եմ, այս օրինագիծն այնքան անհեթեթ էր, որ միայն գործող ԱԺ-ն կարող էր այն հապճեպ ընդունել։ Իշխանությունները ենթադրում են, որ նոր խորհրդարանում մի փոքր ավելի տրամաբանություն և խելամտություն կլինի, ուրեմնև՝ նման հիմար օրենքները հնարավոր չի լինի սղացնել-անցկացնել։

– Արդյոք վիրավորանքի ու հայհոյանքի քրեականացումը կարո՞ղ է մարդկանց՝ իրենց խոսքի համար ավելի պատասխանատու լինելու առիթ տալ:

– Շատ ավելի կարևոր է, որպեսզի պաշտոնյաներն իրենց խոսքերի և գործողությունների համար իրենք պատասխանատու լինեն, որպեսզի իրենց հայհոյելու առիթ չտան, քան համարեն, որ իրենք իրավունք ունեն ամեն անբարոյականության, բայց իրենց այդ անբարոյականությանը չի կարելի ճշգրիտ գնահատականներ տակ։

Օրինակ, եթե մեկը ուզում է, որպեսզի իրեն չկոչեն հողատու կամ դավաճան, ապա պետք է պարզապես չլինի հողատու կամ դավաճան, ոչ թե վիրավորանքը քրեականացնելու մասին օրենք պարտադրի։ Այլապես ստացվում է, որ ով ինչքան տարածք ասես կարող է հանձնել կամ վաճառել թշնամուն, բայց դրա համար իրեն անգամ չի կարելի հայհոյել։

– Արդյո՞ք հայհոյանքի ու վիրավորանքի քրեականացումն ու խոսքի ազատությունն իրար չեն հակասում։ Ի վերջո, երբ Հայաստանը 2001թ. ԵԽԽՎ անդամ դարձավ, վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացնելու պահանջ դրվեց:

– Ամենամեծ աբսուրդն այն է, որ դեռևս պետք է ապացուցել՝ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի պաշտոնյայի անվանել է «կապիտուլյանտ», արդյո՞ք նա վիրավորել է վերջինիս, թե՞, օգտվելով խոսքի ամենատարրական իրավունքից, ներկայացրել է տվյալ պաշտոնյայի ստորագրած փաստաթղթի համառոտ քաղաքական բովանդակությունը։ Եթե մեկը ինչ-որ պաշտոնյայի անվանել է «վիժվածք»՝ արդյոք նա վիրավորե՞լ է այդ պաշտոնյային, թե՞ տվել է նրա ծննդյան հետ կապված հավանական ֆիզիոլոգիական պրոբլեմների բնութագիրը, որի պատճառով էլ այս պաշտոնյան նման դատապարտելի վարք է դրսևորում։ Այսինքն, կա՛մ պետք է ԱԺ-ն նոր օրենքներ ընդունի, որով սահմանի, որ «կապիտուլյանտ» ու «վիժվածք» բառերը հանդիսանում են հայհոյանք, կա՛մ նման դեպքերը պետք է երկար դատաքննություն անցնեն, որպեսզի ապացուցվեն նման բառերի հայհոյանք լինելը։ Իրականում այս օրենքը հակասում է ոչ միայն խոսքի ազատությանը, այլև տրամաբանելու իրավունքին։


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Ավելին․․․