Պաշտոնական․ Լիվերպուլի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Պորտուգալիայում
«Լիվերպուլը» իր պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Մարկո Գրուիչի տեղափոխության ամսին «Պորտու»:
Անցած մրցաշրջանում 25-ամյա սերբ ֆուտբոլիստը վարձավճարով խաղացել է պորտուգալական ակումբում, անցկացրել է 39 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:
Գրուիչը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016 թվականին «Ցրվենա Զվեզդայից»՝ 7 միլիոն եվրոյի դիմաց եւ մասնակցել է 16 հանդիպման ՝ դառնալով 1 գոլի հեղինակ: