Մանչեսթեր Յունայթեդը շուտով կհայտարարի Սանչոյի տրանսֆերի մասին
Կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերում:
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ ժամանակներս կհայտարարի նրա տրանսֆերի մասին: ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտնել է, որ մնացել է միայն մի քանի փաստաթուղթ ձևակերպել: