Մեսսին ու Նեյմարը՝ Ամերիկայի Գավաթի լավագույն խաղացողներ
Տեխնիկական վերլուծության խումբը՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ը միանգամից երկու խաղացողի է ճանաչել Ամերիկայի Գավաթի լավագույն ֆուտբոլիստ։
Ընտրությունը կանգ է առել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի վրա, որոնց թիմերը միմյանց կհանդիպեն եզրափակչում։ Նեյմարը մրցաշարում խփել է 2 գոլ ու դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ, իսկ Մեսսին՝ 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կայքի հայտարարության մեջ նշվում է, որ անհնար էր ընտրել միայն մեկ ֆուտբոլիստի, երբ մրցաշարում երկու լավագույններն են։