Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
Քաղաքականություն

Շուշիում ստորագրված դեկլարացիայով Թուրքիան և Ադրբեջանը ամրագրել են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը առաջիկա ծանր զարգացումների ամենամեծ պրովոկացիան է լինելու․Արտակ Զաքարյան

Tert.am-ը պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ զրուցել է այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների և այսօր ՀՀ-ի  ռազմաքաղաքական ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման ճանապարհների մասին։ Ըստ նրա՝ պատերազմում ունեցած նրանց համատեղ հաջողություններից հետո Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում:

«Զորավարժությունները նրանց հնարավորություն են տալիս ուժի ցուցադրություն իրականացնել: Իսկ վերջերս, հունիսի 15-ին, Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ հայկական Շուշի քաղաքում ստորագրված ռազմա-քաղաքական նոր դեկլարացիան ավելի է ընդլայնում նրանց միջև ռազմական փոխօգնության պարտավորությունները: Դրանով ամրագրել են նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը առաջիկա ծանր զարգացումների ամենամեծ պրովոկացիան է լինելու»,- ասում է նա։

-Պարո՛ն Զաքարյան, hունիսի 28-30-ը Բաքվում թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ կանցկացվի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավված է մոտ 600-հոգանոց անձնակազմ։ Չնայած դրանք պլանավորված և երկու տարին մեկ անցկացվող զորավարժություններ են՝ ի՞նչ կարող ենք եզրակացնել դրանց բնույթից. ի՞նչ է ցանկանում զորավարժություններով ցուցադրել թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր։

-Արցախյան վերջին պատերազմից հետո, ութ ամիսների ընթացքում, սա արդեն թվով յոթերորդ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն են: Պատերազմում ունեցած նրանց համատեղ հաջողություններից հետո Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում: Զորավարժությունները նրանց հնարավորություն են տալիս ուժի ցուցադրություն իրականացնել: Իսկ վերջերս, հունիսի 15-ին, Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ հայկական Շուշի քաղաքում ստորագրված ռազմա-քաղաքական նոր դեկլարացիան ավելի է ընդլայնում նրանց միջև ռազմական փոխօգնության պարտավորությունները: Դրանով ամրագրել են նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը առաջիկա ծանր զարգացումների ամենամեծ պրովոկացիան է լինելու:

Չի բացառվում, որ վերջիններս, օգտվելով Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների թուլությունից և ՀՀ ԶՈՒ սիստեմատիկ քայքայումից, ընդհուպ մինչև ռազմական ներխուժմամբ փորձեն ապահովեն Ադրբեջանի հարավը Նախիջևանի հետ կապող միջացքը՝ ՀՀ տարածքով:

-Հայտնի է նաև, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները գալիք սեպտեմբերին համատեղ զորավարժություն են անցկացնելու։ Հաշվի առնելով՝ Պակիստանի վերաբերմունքը մեր նկատմամբ՝ որքանո՞վ են վտանգավոր մեզ համար նման համատեղ նախաձեռնությունները, ի՞նչ հետևություններ պետք է անի դրանցից հայաստանյան ռազմական վերնախավը։

-Պակիստանը և Թուրքիան բավական երկար ժամանակ են համագործակցում, և այդ հարաբերությունները հասցրել են ռազմավարական մակարդակի: 2016թ-ից այդ երկրները ակտիվացրել են նաև ռազմա-տեխնիկական համագործակցությունը՝ ընդհուպ հայտարարվել է նաև համատեղ միջուկային ծրագրերի իրականացման մասին: Բացի այդ՝ Պակիստանը Թուրքիայի համար կարևոր գործընկեր կարող է լինել պանթուրքիզմի գաղափարի իրականացման համար, ինչպես նաև Թուրքիայի ազդեցությունը Միջին Ասիայում և Աֆղանստանում մեծացնելու գործում: Պակիստանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախի դեմ պատերազմում, և կան տեղեկություններ հարավային ճակատում նրա հատուկ ստորաբաժանումներից մեկի գործողությունների վերաբերյալ:

Հայաստանի քաղաքական ղեկավարության տգիտության և դավաճանական հակումների շնորհիվ առ այսօր միջազգային մակարդակում չեն բարձրացվել Հայաստանի և Արցախի դեմ գործած ռազմական հանցագործությունների և տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսի կտրուկ փոփոխության հարցերը: Ամեն բան արվել է ի վնաս Հայաստանի և Արցախի: Մենք սրա մասին շատ ենք խոսել: Հետևելով Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ ռազմա-քաղաքական գործողություններին և հեռահար նպատակներին՝ Հայաստանը պարտավոր է մշակել, թարմացնել և խորացնել ռազմաքաղաքական հարաբերությունները առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ: Անհրաժեշտ է նոր ռազմավարական մակարդակի համաձայնագիր, որը կլուծի Հայաստանի և Հարավային Կովկասում ռազմական բալանսի հարցը՝ երկարաժամկետի համար: Բացի այդ, անհրաժեշտ է այդ ոլորտներում ակտիվացնել հարաբերությունները Չինաստանի և Հնդկաստանի հետ: Սակայն դա անելու համար պետք է ազատվել կապիտուլյանտներից, որովհետև նրանք աշխարհի համար ընկալվում են որպես գործիք, այլ ոչ թե գործոն: Կարծում եմ՝ աշխարհում բոլորն են հասկացել, որ նրանք ի զորու չեն պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը:

-Պարո՛ն Զաքարյան, այս օրերին, Ալիևն ավելի հաճախ է սկսել խոսել «խաղաղության մեծ» պայմանագրից և նրանից, որ Հայաստանի միակ ճանապարհը իր պահանջներից հրաժարվելն ու նորմալ հարաբերություններ իր հարևանների հետ հաստատելն է։ Ձեր տպավորությամբ՝ ո՞րն է Ալիևի նպատակը, ինչպե՞ս կգնահատեք հայկական կողմի արձագանքը նրա հայտարարություններին ի պատասխան։

-Հայկական կողմի արձագանք գոյություն չունի, որպես այդպիսին: Հայաստանը, որպես գործոն նոյեմբերի 9-ից հետո այլևս հաշվի չի առնվում, և պետք է փոխել երկրի քաղաքական ղեկավարությանը: Որևէ հաջողություն ունենալու համար սա գլխավոր և անհրաժեշտ պայման է: Ինչ վերաբերում է Ալիևին, ապա վերջինիս լկտիությունը պայմանավորված է բացառապես Հայաստանի ղեկավարության նկատմամբ նրա ունեցած ցինիկ վերաբերմունքով: Խաղաղության ցանկացած պայմանագիր չի կարող և չպետք է անտեսի Արցախի լիարժեք տարածքների վրա կարգավիճակի հարցը, որը բացառապես պետք է դիտարկվի Ադրբեջանի կազմից դուրս: Պետք է հաշվի առնի Հայաստանի սահմանների անքակտելիությունը, սահմանամերձ բնակչության լիարժեք անվտանգությունը, ինչպես նաև՝ նրանց զինված ուժերի դուրսբերումը և հեռացումը ՀՀ սահմաններից:

-Արցախյան պատերազմում մեր պարտությունից հետո սկսված խնդրահարույց գործընթացներից մեկը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի որոշմանը։ Արդեն մեկ ամսից ավելի է՝ ադրբեջանական զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի սուվերեն տարածք, չեն հեռանում, ավելին՝ անընդհատ սադրանքների են դիմում՝ անհանգիստ մթնոլորտում պահելով հայ բնակչությանը։ Ձեր կարծիքով՝ ինչու՞  հասանք այս իրավիճակին, ինչու՞ մինչ այժմ չի լուծվում այս խնդիրը։ Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան իշխանությունների քայլերը խնդիրը լուծելու ուղղությամբ։

-Ձեր հարցը նշանակում է, որ Հայաստանը չունի ղեկավարություն: Նույնիսկ ամենավատ ղեկավարությունը թույլ չէր տա նման ստորացուցիչ կերպով վարվեին իր երկրի հետ: Ադրբեջանական զորքը, առանց պատերազմ հայտարարելու, ըստ էության օկուպացրել է մեր սուվերեն տարածքները, և դա արել է մեկ նպատակով. որպեսզի ստիպի Հայաստանի կապիտուլյանտ իշխանությանը՝ զիջել Սյունիքի միջանցքը և որոշ տարածքներ Տավուշի և Արարատի մարզերում: Սա չլսված բան է: Այս իրավիճակի պատճառն այն էր, որ նոյեմբերի 9-ից հետո հավաքական ընդդիմությունը, հայ ժողովուրդը, ռազմաքաղաքական ղեկավարությունը բավարար չափով չստիպեցին կապիտուլյանտին՝ հրաժարական տալ և ազատել ՀՀ շահերը «ներկայացնողի» կարգավիճակը: Հակառակը՝ արտահերթ ընտրություններում նոր մանդատ տվեց կապիտուլյանտին, չհասկանալով, որ դրանով կամ Հայաստանը կորցնելու է նոր տարածքներ, կամ էլ ստիպված ներքաշվելու է նոր ռազմական բախումների մեջ: Այսօր Հայաստանն իր ինքնիշխանությունը զիջել է դրսի ուժերին և ներսում իրականացնում է կառավարման իմիտացիա՝ շարունակելով ներսից քայքայել պետությունը:

-Հետաքրքիր են Ձեր մոտեցումները հայկական բանակի առջև ծառացած այսօրվա խնդիրների լուծման ճանապարհների վերաբերյալ․ որո՞նք են, ձեր պատկերացմամբ, դրանք։

-Կապիտուլյանտի կողմից քայքայված և ավիրված բանակի վերականգնումը այսօր հրամայական է և առաջնահերթություն: Անհրաժեշտ է խորացնել հասարակություն-բանակ երկխոսությունը, ներդնել զինվորական ծառայության այլընտրանքային լուծումներ, զարգացնել ակտիվ պահեստազորի և պայմանագրային ծառայության կարողությունները, ինչպես նաև զորակոչի, զորահավաքի և կամավորների հավաքագրման գործընթացները: Պետք է զարգացնել ասիմետրիկ և հատուկ գործողություններ իրականացնելու,  լայնածավալ մարտական գործողությունները զսպելու, «պատշաճ հեռավարությամբ» հարվածներ հասցնելու և մարտական գործողություններն ապակենտրոնացված ու տարատեղված կերպով վարելու ունակությունները: Անընդհատ պետք է ավելացնել ՀՀ Զինված ուժերի կարողությունները, այդ թվում` սպառազինությունների և տեխնիկայի շարունակական և հետևողական արդիականացման, ռազմաքաղաքական ռեսուրսների և ռազմավարական զսպման արդյունավետ համակարգերի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միջոցով: 
Ավելին․․․