Առողջական խնդիրներ, որոնց մասին կարող է հուշել լեզվի գույնը
Մարդու լեզուն կարող է որոշակի տեղեկություն հաղորդել նրա առողջական վիճակի մասին: Լեզվի օգնությամբ հիվանդությունների ախտորոշման ամբողջական համակարգ կա` ըստ տեսքի, չափի, գույնի և կառուցվածքի:
Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով այն խնդիրները, որոնց մասին հուշում է լեզվի գույնը: Իհարկե, խոսքը չի վերաբերում սննդի կամ խմիչքի հետևանքով ի հայտ եկող գունավորմանը, այլ լեզվի մշտական ամենօրյա երանգին:
1. Բաց վարդագույնը լեզվի նորմալ գույնն է:
2. Կարմիր գույնը հուշում է օրգանիզմում բորբոքային գործընթացի մասին:
3. Վառ կարմիրը մատնանշում է սրտի հետ կապված խնդիրը կամ արյան հիվանդությունը:
4. Դեղին գույնը հուշում է ստամոքսի և լյարդի խանգարման մասին:
5. Մանուշակագույնը թոքերի և սրտի հիվանդության մասին է խոսում:
6. Կապույտ գույնը երիկամների հիվանդության նշան է:
7. Գունատությունն առաջանում է թերսնուցման, ավիտամիոզի դեպքում:
8. Լեզվի սպիտակ գույնը կարող է ջրազրկման, հարբուխի և սնկային վարակի նշան լինել:
9. Մոխրագույնը հուշում է աղեստամոքսային համակարգի խանգարման մասին: