Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի դուստրը
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հայտնել են իրենց երկրորդ երեխայի ծննդյան մասին, գրում է BBC-ն։
Նշվում է՝ զույգը դստերն անվանել է Լիլիբեթ «Լիլի»՝ Դիանա Մոնտբատտեն-Ուինդզոր՝ ի պատիվ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի, որին մանկության տարիներին կոչել են Լիլիբեթ, և տատիկի՝ արքայադուստր Դիանայի:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մայրն ու երեխան առողջ են ու իրենց լավ են զգում։
Հիշեցնենք՝ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ամուսնացել են 2018-ի մայիսին: Մեկ տարի անց զույգն ունեցել էր որդուն՝ Արչիին:
2020 թվականի հունվարին Մեգանն ու Հարրին հրաժարվել էին իրենց թագավորական լիազորություններից: Նրանք դադարել են պաշտոնապես ներկայացնել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և ստանալ կառավարության ֆինանսավորումը: Դրանից հետո զույգը տեղափոխվել էր Կանադա, այնուհետև Միացյալ Նահանգներ։
Աղբյուր
Ավելին․․․