ԱՄՆ-ում վետերանը 97 տարեկանում է ավարտել բուհը
ԱՄՆ Իլինոյս նահանգի բնակիչը, որը համալսարանում կրթությունը կիսատ էր թողել Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու համար, համալսարանի դիպլոմ է ստացել 80 տարի անց՝ 97 տարեկանում, հաղորդում է UPI-ն։
Ինչպես հաղորդվում է, պատերազմից տուն վերադառնալուց հետո Բիլ Գոսեթը համալսարան հաճախելու փոխարեն զբաղվել է ընտանեկան բիզնեսով։
«Հոգումս միշտ մի դատարկ անկյուն կար, բայց ես տարված էի բիզնեսով։ Տարիներ անցան, և ես վերջապես որոշեցի ավարտին հասցնել կրթությունս և դիպլոմ ստանալ»,- ասել է 97-ամյա վետերանը։
Գոսեթը Լինքոլնի անվան համալսարանում բարձրագույն կրթությունն ավարտել է 2020 թվականին, սակայն COVID-19-ի համավարակի պատճառով ստիպված է եղել դիպլոմների հանձնման արարողությանը սպասել մինչև 2021 թվականը։
Ավելին․․․