Մարմնամարզիկները մի քանի մեդալ են նվաճել Ուկրաինայում
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է այդ մարզաձևի ֆեդերացիան: Ուկրաինայի միջազգային մրցաշարում Արթուր Դավթյանը նժույգ թափերի վարժությունում երկրորդն է, ինչպես նաև՝ օղակներում և հենացատկերում: Համլետ Մանուկյանը արծաթե մեդալ է նվաճել ազատ վարժությունում, զուգափայտերում, օղակներում և նժույգ թափերում:
«Ուկրաինայի միջազգային գավաթ-2021»-ում թիմային պայքարում Հայաստանը երրորդն էր: