«Եվրատեսիլ-2021» մրցույթի ամենավառ կադրերը՝ РБК-ի ֆոտոշարքում
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կայացել է «Եվրատեսիլ-2021» երգի մրցույթը, որում հաղթող է ճանաչվել Իտալիան ներկայացնող Måneskin ռոք խումբը: Իտալացիները Zitti e Buoni երգով հավաքել էին 524 միավոր:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանիայի ներկայացուցիչ Բարբարա Պրավին՝ 499 միավորով, երրորդը Շվեյցարիան՝ 432 միավորով:
Մրցույթը դեռևս անցյալ տարի պետք է կայանար Ռոտերդամում, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Մրցույթի ավարտին РБК-ն ներկայացրել է երգի տոնի ամենավառ կադրերը բեմահարթակից: