Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
uncategorized

Թուրքիան ցանկանում է Նախիջևանում ռազմաբազա ստեղծել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 1–5–ը տեղի են ունենալու Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժություններ: Թուրքական ԶՈՒ–ի անձնակազմն արդեն ժամանել է Ադրբեջան, այն գլխավորում է գնդապետ Հաքան Աչըքեզը, ով կարևորել է համատեղ զորավարժությունների անցկացումը և ընդգծել, որ «ձեռք բերված փորձը դրական ազդեցություն կունենա ապագա պլանների վրա»:

Բայց ամբողջ խնդիրն էլ հենց այդ պլաններն են, քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական գերատեսչությունները դրանք պաշտոնապես չեն բացահայտում: Սակայն զորավարժությունների մասին տեղեկությունից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում հայտնվեց միևնույն անանուն մեկնաբանությունը, որտեղ նշվեցին այդ «պլանները»:

Նախևառաջ նշվում է, որ այդ զորավարժությունները «մեսիջ են Հայաստանին ու նրա հովանավորներին»: Երկրորդ, նշվում է, որ «անցած տարվա ապրիլյան պատերազմից առաջ և հետո Ադրբեջանի ու Թուրքիայի ԶՈՒ–երն անցկացրել են համատեղ զորավարժություններ», ընդ որում, «մի շարք քաղաքական և փորձագիտական շրջաններում նշել են Թուրքիայի հատուկ դերը ադրբեջանական բանակի ապրիլյան հաջողությունների մեջ»:

Երրորդ, ընդգծվում է, որ «քանի դեռ ադրբեջանա–թուրքական ռազմական կապերը չեն գտնվում Երևանի ու Մոսկվայի միջև եղած կապերի մակարդակի վրա, անհրաժեշտ է Անկարայի ու Բաքվի միջև ստորագրել ռազմական ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, և Ադրբեջանի տարածքում, օրինակ, Նախիջևանում, ստեղծել թեկուզ մեկ թուրքական ռազմաբազա»:

Նախիջևանում թուրքական ռազմաբազա ունենալու գաղափարը վաղուց հանգիստ չի տալիս Թուրքիային: Նույնիսկ դրա իրավական հիմնավորումն են գտել: Ըստ այդմ, 1921 թ. Կարսի պայմանագիրը Թուրքիային նման իրավունք է տալիս:

Անշուշտ, այս «պնդումը» խիստ կաղում է, ընդ որում, երկու ոտքից: Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թ. հոկտեմբերին մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ՍՍՀ–ների, մյուս կողմից Թուրքիայի միջև` ՌՍՖՍՀ–ի մասնակցությամբ:

Նկատի ունենանք, որ պայմանագիրը սահմանել է Սովետական Միության և Թուրքիայի Հանրապետության միջև սահմանը: Այժմ կողմերից մեկը չկա: Ու թեև Ռուսաստանն իրեն ճանաչել է որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, բայց նախ, անկախ Ռուսաստանը չի երկարացրել Կարսի պայմանագրի ճանաչումը, երկրորդ` ներկա Ռուսաստանը Թուրքիայի հետ չունի այն սահմանը, որը եղել է պայմանագիրը կնքելիս: Այսինքն, այսօրվա դրությամբ պայմանագիրը չի կարող գործել:

Բայց եթե անգամ ենթադրենք, որ պայմանագիրը գործում է, այն Թուրքիային Նախիջևանում ռազմաբազա ունենալու իրավունք չի տալիս, այլ պարզապես սահմանում է պրոտեկտորատ: Այսինքն, Թուրքիան հանդես է գալիս որպես ռեգիոնի անվտանգության երաշխավոր: Թերևս հենց այս կետն է, որ թուրքական կողմը փորձում է շահարկել: Բայց դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պայմանագրի կամայական ընթերցում:

Հաջորդը: Կարսի պայմանագրի երաշխավորները Թուրքիան ու Ռուսաստանն են: Այսինքն, եթե Թուրքիան ցանկանա ռազմաբազա ստեղծել, ապա առանց Ռուսաստանի համաձայնության չի կարող անել: Մյուսը: Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է իր երկրում օտար երկրների ռազմաբազա տեղակայելուն: Ու քանի դեռ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև չկա համապատասխան պայմանագիր, դա հնարավոր չէ անել:

Անշուշտ, Նախիջևանում ռազմաբազա ունենալու Թուրքիայի տենչանքը խիստ հասկանալի է: Այն թույլ կտա ներկայացվածություն ունենալ Կովկասում, ավելին, ինչ–որ առումով կլեգիտիմացնի կովկասյան գործերին նրա միջամտությունը:

Ավելին, թուրքական կողմը բավականին հեռու է գնացել իր ցանկություններում և մտածում է, որ հաշվի առնելով ԱՄՆ–ի հակաիրանական քաղաքականությունը, Նահանգները կցանկանա, որ ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան ռազմաբազա ունենա Իրանին սահմանակից Նախիջևանում: Թեև այս պահին Իրանը ԱՄՆ բարեկամ երկրների շարքում չէ, բայց և Թուրքիան դրա պատվավոր հորիզոնականները չի զբաղեցնում: Հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան այլև անկանխատեսելի գործընկեր է, և նման քարտ–բլանշ ԱՄՆ–ը նրան դժվար թե տա: Ամենակարևորը` Նախիջևանում թուրքական ռազմաբազայի ներկայությանը միանշանակ դեմ կլինի Իրանը: Որքան էլ արտաքուստ Ադրբեջանն ու Թուրքիան նորմալ հարաբերություններ ունենան Իրանի հետ, այդ երկրների միջև առկա ներքին լրջագույն խնդիրները թույլ չեն տա, որ Թեհրանը նման ուղղակի սպառնալիք հանդուրժի իր սահմանների մոտ:

Այնպես որ, Թուրքիայի այդ վաղեմի երազանքը գոնե տեսանելի ապագայում դժվար թե իրականություն դառնա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում