Ռոնալդուն՝ Հեմիլթոնին. Հրաշալի տեսք ունես, բայց ես ավելի լավն եմ (ֆոտո)
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում մեկնաբանել է Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի լուսանկարը մարզումից հետո: 36-ամյա ֆուտբոլիստը գնահատել է «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդի ֆիզիկական մարզավիճակը:
«Եղբայր, հրաշալի տեսք ունես, թեև այնքան լավը չես, որքան ես»,- գրել է Ռոնալդուն: