Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել 0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն ՄանվելյանՆոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են խաղաղության օրակարգին․ Արեգ ՍավգուլյանԿորուստները ժամանակավոր են, պետք է համախմբվենք․ Գագիկ ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Ուժեղ Հայաստան լինելու է Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվել Քրեական գործեր Եկեղեցու դեմ և քաղբանտարկյալներ. ինչ է կատարվում Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Էդմոն Մարուքյան Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը «Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության» կոմիտեի կոնֆերանսը՝ Բրատիսլավայում (տեսանյութ) Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու. Հրայր ԿամենդատյանՆողկանք ապրեցի՝ իմանալով, որ Սուրեն Պապիկյան անունը կրող անձի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր ծառայությունը. Մ. ՍողոմոնյանՈմանք հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր շարունակում են պայքարել․ Ավետիք ՉալաբյանԻնչքան էլ Ալիևն ու Էրդողանը ընտրակաշառք տան, մեր ժողովուրդը այդ խայծը չի ուտելու. Ավետիք Չալաբյան Նոր արևային վահանակը միաժամանակ արտադրում և կուտակում է էներգիաԻշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Դատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ» Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահԳրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. ԶախարովաԵս հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՔրիստինա Ագիլերայի ադամանդի շերտեր. մերկ կուրծք և 50 կարատ Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահՀավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան«Սերը ճակատագրից ուժեղ է». 7 հայկական սիրո պատմություն՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջՓաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ 5 տարվա մեջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցեր ունե՞ք․ Նարեկ ԿարապետյանՈվքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Արսեն ԹորոսյանՎաղարշապատում գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել ենԻդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. ՓաշինյանԵս բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. ԹրամփԷդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացում0% շրջանառության հարկ փոքր բիզնես համար․ Ռոբերտ ԿադարյանԿառուցել՝ նշանակում է ավելի շատ աշխատատեղ ստեղծել. «Մեր Ձևով» ժողովրդական շարժումՈրո՞նք են երաշխիքները, որ տարվա կեսին առողջության ապահովագրության համար նախատեսված բյուջեն չի սպառվի. Նաիրի ՍարգսյանԱմփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը
Ժամանց

Գնչուական աստղագուշակ, որ որոշում է մարդու ճակատագիրը

Գնչուները հայտնի են իրենց գուշակություններով։ Esotericblog.ru-ն գրում է, որ նրանք նաև սեփական աստղագուշակն ունեն, որով որոշում են մարդու ճակատագիրն ու բնավորության գծերը։ Գնչուական աստղագուշակում 12 նշան կա, որոնցից յուրաքանչյուրը ներառում է որոշակի ժամանակ։

1. Գավաթ՝ 21.01-19.02։ Այս ընթացքում ծնված մարդիկ վճռական չեն, տատանվում են և երկար ժամանակ մտածում են՝ մինչև որևէ միտք իրականության վերածելը։ Հակված են գործերը թողնել անավարտ վիճակում՝ չնայած ի ծնե օրիգինալ են և ստեղծագործ։ Այս մարդիկ նրբորեն զգում են ներդաշնակությունը հարաբերություններում, երազում են երջանկացնել շրջապատին։ Նրանց դեպքում նկատվում է նաև ավելի շատ ծախսելու սովորություն, քան նրանց թույլ են տալիս եկամուտները։

2. Կնգուղ՝ 22.02-20.03։ Արտաքին աշխարհի հետ փոխհարաբերություններում բավական կասկածամիտ են, հանգիստ, լուրջ։ Կարողանում են գտնել նվիրված և անկեղծ ընկերների, ովքեր պատրաստ են նրանց օգնություն ցուցաբերել կարիքի ժամանակ կամ աջակցել անհանգստության ու տխրության պահերին։ Պարբերաբար ֆինանսական դժվարություններ են ունենում, բայց արագորեն լուծում են դրանք։ Աշխատանքում վճռական են և նախաձեռնող։

3. Դաշույն՝ 21.03-20.04։ Բավական պրակտիկ են, նախանշված ճանապարհին ժամանակ չեն կորցնում, միշտ արագ ու ուղիղ շարժվում են դեպի իրենց նպատակը։ Ինտուիցիան լավ է զարգացած, այս մարդիկ հաջողակ են ազարտային խաղերում։ Մրցակցության սիրահար են, միշտ շարժվում են առաջ՝ դեպի սեփական նպատակները, բայց հակված են իմպուլսիվ, երբեմն՝ նաև ագրեսիվ քայլերի։ Կարողանում են լավ տնօրինել գումարը, հրաշալի ադմինիստրատորներ են։

4. Պսակ՝ 21.04-20.05։ Հարամարավետության ու շքեղության սիրահարներ են, կարծում են, որ իրենց համապատասխանում է միայն լավագույնը։ Միևնույն ժամանակ՝ հակված չեն վատնելու գումարը։ Աներեր համառություն ունեն։ Համառ են կամակորության աստիճանի, ինչը երբեմն կարող է առաջացնել շրջապատի դժգոհությունը, սակայն հիմնականում առաջացնում է հիացմունք նրանց ձեռքբերումների նկատմամբ։ Հազվադեպ են սպասում, որ բարեկեցությունն իրենց բաժին կընկնի երկնքից, այդ պատճառով էլ շարժվում են առաջ, զարգացնում իրենց գործը։ Արդյունքում՝ գործադրված ջանքերը միշտ հաջողություն են բերում և անձնական աճ։

5. Մոմակալ՝ 21.05-20.06։ Երբեք սառն անտարբերություն չեն ցուցաբերում։ Ջերմ են, ուրախ, սիրված շրջապատի կողմից, ինչի մասին շատ լավ գիտեն։ Կարող են անշահախնդիր և առատաձեռն թվալ, սակայն սա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում խելամիտ են, հասկացող, ինչը մյուսների մոտ հիացմունք է առաջացնում։ Մինչև գումար ծախսելը նախընտրում են որոշակի չափի գումար հավաքել։ Երբեմն խնայելու ձգտումը չափազանցված է լինում, և նրանք կարող են ժլատ դառնալ։

6. Անիվ՝ 21.06-21.07։ Այս նշանի տակ ծնվել են այն մարդիկ, ովքեր ենթարկվում են զգացմունքներին ու իմպուլսներին։ Փոփոխական են, անկայուն, իսկ զգայունությունը կարող է վերածվել խոցելիության։ Ավելի շատ հակված են երազանքների, քան պրակտիկ գործողությունների։ Լուռ պահապաններ են։ Կարողանում են կենտրոնացնել սեփական ուշադրությունը։ Հավաքվածությունն ու կենտրոնանալու կարողությունը նրանց հնարավորություն են տալիս կենտրոնանալ խնդրի վրա, կարող են ղեկավար պաշտոններ զբաղեցնել, առանձնանալ բարձր արտադրողականությամբ։

7. Աստղ՝ 22.07-22.08։ Գրավիչ ու հմայիչ աստղերը ձգտում են օգտագործել այդ բնատուր կարողությունը։ Կյանքի անհաջողությունների և ճանապարհին հանդիպող դժվարությունների դեմ նրանց զենքը սեփական փայլն ու կենսակերպն են։ Նրանք իսկական հաջողակներ են։ Հաջողությունը մշտապես ուղեկցում է նրանց։

8. Զանգ՝ 23.08-22.09։ Նրանց բնորոշ են նրբությունն ու բարությունը։ Ռեալիստական հայացքներ ունեն, ծայրահեղ աշխատասեր են, ովքեր հաճախ հասարակության շրջանում մեծ կշիռ են ունենում։ Նրանց հատուկ են զրուցակցին ուշադիր լսելու կարողությունը և քննադատական նկատառումներ անելու հատկությունը՝ չնայած նրանք հաճախ չափազանց պահանջկոտ են շրջապատի նկատմամբ։ Գումարն օգտագործում են իրենց ինքնավստահ և պաշտպանված զգալու համար և հաճախ բավական երկար մտածում են, նախքան կոմերցիոն գործարքներ կնքելը և բանակցություններ սկսելը։

9. Մետաղադրամ՝ 23.09-22.10։ Հրաշալիորեն կարողանում են շփվել մարդկանց հետ։ Շատ լավ գիտեն՝ ինչպես է հարկավոր լուծել խնդիրները, որոնք հայտնվում են իրենց կյանքում, միշտ լի են լավատեսությամբ, որը կիսում են շրջապատի հետ։ Խելամիտ են, ռացիոնալ։ Մեծ տեղ են տալիս այն անձանց հոգեկան և ֆիզիկական հատկություններին, ում հետ փոխգործակցության մեջ են։ Գործնական և նախաձեռնող մարդիկ են, ովքեր կարողանում են բանակցություններ վարել, և արդարության լավ զգացում ունեն։

10. Երկար դաշույն՝ 23.10-21.11։ Գնչուներին երկար դաշույնը նվիրում են՝ որպես պատանեկության ավարտի նշան։ Այդ պատճառով էլ այն հաճախ կապվում էր անցյալի մահվան և որևէ նոր բանի սկզբի հետ։ Այս նշանի ազդեցության ներքո ծնվում են խորհրդավոր և ուժեղ մարդիկ, ովքեր ամուր բնավորություն ունեն, որը բոլորի հիացմունքն ու հարգանքն է առաջացնում։ Տրամաբանող մարդիկ են, ովքեր հստակ ընկալում և նկատում են։

11. Կացին՝ 22.11-21.12։ Ռիսկի դիմող մարդկանց նշանն է։ Նրանք մշտապես արկածներ են որոնում։ Վստահորեն դիմավորում են յուրաքանչյուր նոր օր՝ ցուցադրելով ազատության նկատմամբ անզուսպ ձգտումը։ Նրանց հատուկ է արագ աշխատող և հստակ միտքը։ Պրակտիկ են և տրամաբանող, ինչն այս նշանի ներկայացուցիչներին թույլ է տալիս ցանկացած իրավիճակում և մթնոլորտում իրենց հանգիստ զգալ։ Համարվում են վստահելի մարդիկ։

12. Պայտ՝ 22.12.20.01։ Նրանց հատուկ է անզուսպ էնտուզիազմը։ Համարվում են նվիրված և վստահելի մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են օգնության գալ։ Համառ են, ձգտում են բացարձակ կատարելության հասնել ամեն ինչում։ Որպես կանոն՝ անվախ են և հանդուգն, ովքեր շատ բաների են պատրաստ, այդ թվում՝ ռիսկի դիմելու։ Հաճախ են շատ բան ստանում կյանքից, բայց նաև շատ բան կորցնում են։ Որպես կանոն՝ բավական հաջողակ են աշխատանքում, քանի որ կարողանում են առանց դադարի համառ աշխատել։ Միշտ գտնում են սեփական նախագծերն իրականացնելու ճանապարհներ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը