Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն Մանվելյան
Մշակույթ

«Մշակույթը եւս ճակատ է, որտեղ պետք է ունենալ զինվորներ». Ֆրանսաբնակ բեմադրիչ Սաթէ Խաչատրյանը՝ «Սասնա ծռեր»-ի միջազգային բեմադրության եւ հայկական մշակույթի տարածման խնդիրների մասին

Հայկական ամենահայտնի՝ «Սասնա ծռեր» էպոսը հայ հանդիսատեսին կներկայացվի նոր մոտեցմամբ. «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունն ապրիլի 13-ից 19-ը հյուրախաղերով կներկայանա հայ հանդիսատեսին՝ իր հետ բերելով հայկական էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացումը, որը կազմակերպվելու է Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակում: Ներկայացման մեջ ներառված են տարբեր ազգերի ներկայացուցիչ երաժիշտ-դերասաններ, որոնք բեմադրիչ Սաթէ Խաչատրյանի խոսքով՝ նոր շունչ ու մոտեցում են տալիս հայկական ստեղծագործությանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում բեմադրիչը նշեց, որ ներկայացումը միջմշակութային երկխոսություն է, որի առաջնային նպատակն է եղել Ֆրանսիայում հայկական էպոսի հանրահռչակումը թատրոնի միջոցով։«2013 թ-ին ամուսնուս հետ հիմնեցինք «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, եւ առաջին հարցը, որ մեզ մոտ առաջացավ հետեւյալն էր՝ ինչպե՞ս անել, որ Ֆրանսիայում գործող այդքան շատ թատերական միությունների մեջ լինենք մրցունակ: Պետք էր գտնել որեւէ ուղղություն, որը հնարավորություն կտար տարբելվելու մյուս միություններից: Հետեւաբար՝ պետք էր անել մի բան, որը, վստահաբար, կարող էր հետաքրքրել ֆրանսիացիներին, որոնք շատ զգայուն են օտար մշակույթի նկատմամբ: Որոշեցինք անդրադառնալ մեր մշակույթին, այն ներկայացնել պրոֆեսիոնալ մակարդակով: Առաջին միտքը եղավ Հովհաննես Թումանյանի հեքիաթներին անդրադառնալը, եւ առաջին աշխատանքը, որը 2013-ից ներկայացնում ենք, հիմնված է Թումանյանի հեքիաթների վրա եւ կոչվում է՝ «Լինում է չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստան»: Հետագայում բեմադրեցինք նաեւ նույն ներկայացման երկրորդ մասը, որտեղ այլ հեքիաթներ են ընդգրկված: Լավ արձագանքը մեզ շատ ոգեւորեց եւ օգնեց հասկանալ, որ ճիշտ ուղղության վրա ենք: Արդեն պետք էր մտածել ավելի լուրջ գործի մասին, իսկ հայկական էպոսին՝ «Սասնա ծռերին» անդրադառնալ միշտ ցանկացել եմ, քանի որ, նախ, ես շատ սիրում եմ այս էպոսը, որն ինձ պատմվել է մանկության տարիներին, բացի այդ՝ մեր ժամանաներում էպոսներին շատ անդրադարձ չի լինում՝ ոչ միայն Հայաստանում եւ ֆրանսիայում, այլեւ ամբողջ աշխարհում: Դա եւս մեկ գործոն էր, որպեսզի մենք մեծ ոգեւորությամբ աշխատեինք «Սասնա ծռեր»-ի շուրջ»,-հավելեց Սաթէն:

Ներկայացման առաջնախաղը եղել է 2014 թ-ին, երբ ներկայացվել է միայն էպոսի մեկ գլուխը՝ «Մեծ Մհերը». «Դրանից հետո հասկացանք, որ մարդկանց մոտ հետաքրքրություն կա, եւ սկսեցինք աշխատել ամբողջական բեմադրության վրա: Ներկայացումը մեկ գործողությամբ եւ պատմողական ձեւաչափի մեջ է. հիմնականում կենտրոնացած ենք «Մեծ Մհեր» եւ «Սասունցի Դավիթ» գլուխների վրա, սակայն չի բացառվում, որ հետագայում կլինի բեմադրության շարունակությունը: 2015-ին այն ներկայացվեց Ֆրանսիայում՝ ֆրանսիացի հանդիսատեսի դատին, եւ ավելորդ համեստությունը թողնելով մի կողմ՝ նշեմ, որ արձագանքն, իսկապես, լավն էր: Հանդիսատեսը, նախ, բացահայտեց, որ մենք էպոս ունենք, բացի այդ՝ մշակութային երկխոսության հանգամանքն էր բեմադրությանը տալիս որոշակի հմայք, եւ հնարավորություն էր տալիս ուրիշ լույսի ներքո տեսնելու մեր էպոսը»:

Ներկայացման մեջ ներառված են Ֆրանսիայում բնակվող, բայց տարբեր երկրների մշակույթ ներկայացնող դերասաններ Յաննիկ Լուին, Ռայմոնդ Պալսին, Լիլիթ Գեղամյանը, Պիեռ-Ամբեր Պոտիեն, Ռոբբա Բիասի Բիասին եւ հենց ինքը՝ Սաթէ Խաչատրյանը: Բեմադրիչը նշեց. 
«Ի սկզբանե, երբ որոշեցինք բեմադրել էպոսը, մեզ համար պարզ էր մի բան՝ մենք չենք անելու ներկայացում միայն հայերի մասնակցությամբ եւ բացառապես հայերի համար: Մեզ համար շատ կարեւոր է հայկական մշակույթի տարածումը Ֆրանսիայում եւ ֆրանսիկան մշակույթի, հատկապես, դրամատուրգիայի հանրահռչակումը՝ Հայաստանում: Ֆրանսիայում մենք անդրադառնում եւ շարունակելու ենք անդրադառնալ հայկական մշակույթին, եւ ես ցանկանում էի հասկանալ՝ որքանով մեր էպոսը կարող էր հետաքրքրել օտար արվեստագետներին եւ ինչպիսի մեկնաբանություն կբերեն նրանք մեր էպոսին եւ մեր հերոսներին: Չէի ցանկանում, որ մեր էպոսը ներկայացնեինք բացառապես՝ իբրեւ հայ ժողովրդի հավաքական կերպարների պատմություն կամ մեր բնավորության ու ճակատագրերի միաձուլում: Սա, իհարկե, կա եւ շատ կարեւոր դեր ունի ստեղծագործության մեջ, բայց ես մեր էպոսը վերցրել եմ, առաջին հերթին, որպես գեղարվեստական ստեղծագործություն: Այս փորձառությունն ինձ հնարավորություն տվեց նորովի լսելու, ընկալելու եւ սիրելու այն: Ներկայացման դերասանները տարբեր երկների ներկայացուցիչներ են, եւ բեմադրության մեջ նրանցից յուրաքանչյուրը պահել է այն երկրի մշակույթը, որի կրողը հանդիսանում է ինքը: Ինձ համար երբեք ստեղծագործական ելակետ չի եղել անել յուրահատուկ ներկայացում: Այս անգամ եւս բացառություն չէր, եւ իմ՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ընդգրկելու ընտրությունն ունեցել է մեկ նպատակ՝ մեր էպոսը ներկայացնել այլ տեսանկյունից: Հենց այստեղ է, որ մենք կարող ենք հաստատել, որ մեր էպոսը համաշխարհային մեծության ստեղծագործություն է. մեզ կարող է թվալ, թե այն շատ ազգային դիմագիծ ունի, ինչը ճիշտ է, բայց կան բաներ, որոնք համամարդկային են՝ արժեքները, հաղորդագրությունները, եւ ինձ համար մեր էպոսի կարեւորագույն ասելիքը խաղաղությունն է եւ անուրանալի սերն առ Աստված, առ ժողովուրդ, որը բոլոր հերոսների սկբունքն է, ապրելու նպատակն ու կենսակերպը: Երբ մեր դերասանները աշխատում էին իենց կերպարների շուրջ, շատերն էին ասում, որ մեր հեքիաթներում կան ընդհանրություններ, այդպիսով՝ հասկանում ենք, որ իրականում համաշխարհային մեծության ստեղծագործություններն անտեսանելի թելերով կապված են միմյանց, ինչպես բոլոր ժողովուրդների հոգիները: Մարդն է ամեն ինչի կենտրոնում, եւ քանի որ այդ հերոսներին մեր ազգն է ստեղծել, կարելի է, վստահաբար, ասել, որ մեր ազգն ունի այդ պոտենցիալը լինել իր հերոսների նման»:

Խոսելով սցենարի մասին՝ Սաթէն շեշտեց, որ պատմությունից շեղումներ չեն եղել՝ չհաշված, որ եղել են մի շարք կրճատումներ, որոնք դժվարացրել են բեմադրության գործը.

«Ահռելի աշխատանք ենք տարել, որպեսզի կարողանայինք 1 ժամ 20 րոպեում ներկայացնել երկու գլուխները: Իհարկե, ներկայացումն ավարտվում է Սասունցի Դավթի հաղթանակով, բայց, նույնիսկ, մինչ այդտեղ հասնելը շատ աշխատանք պահանջվեց, որպեսզի կրճատումներն այնպես անեինք, որ սյուժետային գիծը չխախտվեր, հատկապես, որ հասկանում էինք՝ գործ ունեինք ֆրանսիացի հանդիսատեսի հետ, որը ծանոթ չլինելով գործին՝ պետք է չխճճվեր պատմության մեջ: Ներկայացումը հիմնած է այն ավանդույթների վրա, որոնցով դարերով մեր էպոսը փոխանցվել է, այսինքն՝ պատմողական ոճի մեջ է: Այն նաեւ երաժշտական է, դերասաններն ունեն իրենց երաժշտական գործիքները. մենք նվագում, երգում եւ պատմում ենք էպոսը, եւ հենց երաժշտության մեջ է, որ կարող ենք տեսնել այդ միջմշակութային երկխոսությունը, որովհետեւ բավական հետաքրքիր միքս է արված մեր երաժշտական հնչյունների եւ աֆրիկյան ռիթմերի միաձուլմամբ: Կարծում եմ՝ հանդիսատեսը դա շատ կսիրի»:

Սաթէի հետ զրուցեցինք նաեւ աշխարհում հայկական մշակույթի տարածման շուրջ տարվող աշխատանքների եւ ցավոտ խնդիրների մասին.

«Մշակույթը եւս ճակատ է, որտեղ պետք է ունենալ զինվորներ». Ֆրանսաբնակ բեմադրիչ Սաթէ Խաչատրյանը՝ «Սասնա ծռեր»-ի միջազգային բեմադրության եւ հայկական մշակույթի տարածման խնդիրների մասին

ՄՇԱԿՈՒՅԹ 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
 

Հայկական ամենահայտնի՝ «Սասնա ծռեր» էպոսը հայ հանդիսատեսին կներկայացվի նոր մոտեցմամբ. «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունն ապրիլի 13-ից 19-ը հյուրախաղերով կներկայանա հայ հանդիսատեսին՝ իր հետ բերելով հայկական էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացումը, որը կազմակերպվելու է Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակում: Ներկայացման մեջ ներառված են տարբեր ազգերի ներկայացուցիչ երաժիշտ-դերասաններ, որոնք բեմադրիչ Սաթէ Խաչատրյանի խոսքով՝ նոր շունչ ու մոտեցում են տալիս հայկական ստեղծագործությանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում բեմադրիչը նշեց, որ ներկայացումը միջմշակութային երկխոսություն է, որի առաջնային նպատակն է եղել Ֆրանսիայում հայկական էպոսի հանրահռչակումը թատրոնի միջոցով։

«2013 թ-ին ամուսնուս հետ հիմնեցինք «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, եւ առաջին հարցը, որ մեզ մոտ առաջացավ հետեւյալն էր՝ ինչպե՞ս անել, որ Ֆրանսիայում գործող այդքան շատ թատերական միությունների մեջ լինենք մրցունակ: Պետք էր գտնել որեւէ ուղղություն, որը հնարավորություն կտար տարբելվելու մյուս միություններից: Հետեւաբար՝ պետք էր անել մի բան, որը, վստահաբար, կարող էր հետաքրքրել ֆրանսիացիներին, որոնք շատ զգայուն են օտար մշակույթի նկատմամբ: Որոշեցինք անդրադառնալ մեր մշակույթին, այն ներկայացնել պրոֆեսիոնալ մակարդակով: Առաջին միտքը եղավ Հովհաննես Թումանյանի հեքիաթներին անդրադառնալը, եւ առաջին աշխատանքը, որը 2013-ից ներկայացնում ենք, հիմնված է Թումանյանի հեքիաթների վրա եւ կոչվում է՝ «Լինում է չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստան»: Հետագայում բեմադրեցինք նաեւ նույն ներկայացման երկրորդ մասը, որտեղ այլ հեքիաթներ են ընդգրկված: Լավ արձագանքը մեզ շատ ոգեւորեց եւ օգնեց հասկանալ, որ ճիշտ ուղղության վրա ենք: Արդեն պետք էր մտածել ավելի լուրջ գործի մասին, իսկ հայկական էպոսին՝ «Սասնա ծռերին» անդրադառնալ միշտ ցանկացել եմ, քանի որ, նախ, ես շատ սիրում եմ այս էպոսը, որն ինձ պատմվել է մանկության տարիներին, բացի այդ՝ մեր ժամանաներում էպոսներին շատ անդրադարձ չի լինում՝ ոչ միայն Հայաստանում եւ ֆրանսիայում, այլեւ ամբողջ աշխարհում: Դա եւս մեկ գործոն էր, որպեսզի մենք մեծ ոգեւորությամբ աշխատեինք «Սասնա ծռեր»-ի շուրջ»,-հավելեց Սաթէն:

 
 
 
 
 
 
 
 
SKIP
STOPPED
 

Ներկայացման առաջնախաղը եղել է 2014 թ-ին, երբ ներկայացվել է միայն էպոսի մեկ գլուխը՝ «Մեծ Մհերը». «Դրանից հետո հասկացանք, որ մարդկանց մոտ հետաքրքրություն կա, եւ սկսեցինք աշխատել ամբողջական բեմադրության վրա: Ներկայացումը մեկ գործողությամբ եւ պատմողական ձեւաչափի մեջ է. հիմնականում կենտրոնացած ենք «Մեծ Մհեր» եւ «Սասունցի Դավիթ» գլուխների վրա, սակայն չի բացառվում, որ հետագայում կլինի բեմադրության շարունակությունը: 2015-ին այն ներկայացվեց Ֆրանսիայում՝ ֆրանսիացի հանդիսատեսի դատին, եւ ավելորդ համեստությունը թողնելով մի կողմ՝ նշեմ, որ արձագանքն, իսկապես, լավն էր: Հանդիսատեսը, նախ, բացահայտեց, որ մենք էպոս ունենք, բացի այդ՝ մշակութային երկխոսության հանգամանքն էր բեմադրությանը տալիս որոշակի հմայք, եւ հնարավորություն էր տալիս ուրիշ լույսի ներքո տեսնելու մեր էպոսը»:

 

Ներկայացման մեջ ներառված են Ֆրանսիայում բնակվող, բայց տարբեր երկրների մշակույթ ներկայացնող դերասաններ Յաննիկ Լուին, Ռայմոնդ Պալսին, Լիլիթ Գեղամյանը, Պիեռ-Ամբեր Պոտիեն, Ռոբբա Բիասի Բիասին եւ հենց ինքը՝ Սաթէ Խաչատրյանը: Բեմադրիչը նշեց.

«Ի սկզբանե, երբ որոշեցինք բեմադրել էպոսը, մեզ համար պարզ էր մի բան՝ մենք չենք անելու ներկայացում միայն հայերի մասնակցությամբ եւ բացառապես հայերի համար: Մեզ համար շատ կարեւոր է հայկական մշակույթի տարածումը Ֆրանսիայում եւ ֆրանսիկան մշակույթի, հատկապես, դրամատուրգիայի հանրահռչակումը՝ Հայաստանում: Ֆրանսիայում մենք անդրադառնում եւ շարունակելու ենք անդրադառնալ հայկական մշակույթին, եւ ես ցանկանում էի հասկանալ՝ որքանով մեր էպոսը կարող էր հետաքրքրել օտար արվեստագետներին եւ ինչպիսի մեկնաբանություն կբերեն նրանք մեր էպոսին եւ մեր հերոսներին: Չէի ցանկանում, որ մեր էպոսը ներկայացնեինք բացառապես՝ իբրեւ հայ ժողովրդի հավաքական կերպարների պատմություն կամ մեր բնավորության ու ճակատագրերի միաձուլում: Սա, իհարկե, կա եւ շատ կարեւոր դեր ունի ստեղծագործության մեջ, բայց ես մեր էպոսը վերցրել եմ, առաջին հերթին, որպես գեղարվեստական ստեղծագործություն: Այս փորձառությունն ինձ հնարավորություն տվեց նորովի լսելու, ընկալելու եւ սիրելու այն: Ներկայացման դերասանները տարբեր երկների ներկայացուցիչներ են, եւ բեմադրության մեջ նրանցից յուրաքանչյուրը պահել է այն երկրի մշակույթը, որի կրողը հանդիսանում է ինքը: Ինձ համար երբեք ստեղծագործական ելակետ չի եղել անել յուրահատուկ ներկայացում: Այս անգամ եւս բացառություն չէր, եւ իմ՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ընդգրկելու ընտրությունն ունեցել է մեկ նպատակ՝ մեր էպոսը ներկայացնել այլ տեսանկյունից: Հենց այստեղ է, որ մենք կարող ենք հաստատել, որ մեր էպոսը համաշխարհային մեծության ստեղծագործություն է. մեզ կարող է թվալ, թե այն շատ ազգային դիմագիծ ունի, ինչը ճիշտ է, բայց կան բաներ, որոնք համամարդկային են՝ արժեքները, հաղորդագրությունները, եւ ինձ համար մեր էպոսի կարեւորագույն ասելիքը խաղաղությունն է եւ անուրանալի սերն առ Աստված, առ ժողովուրդ, որը բոլոր հերոսների սկբունքն է, ապրելու նպատակն ու կենսակերպը: Երբ մեր դերասանները աշխատում էին իենց կերպարների շուրջ, շատերն էին ասում, որ մեր հեքիաթներում կան ընդհանրություններ, այդպիսով՝ հասկանում ենք, որ իրականում համաշխարհային մեծության ստեղծագործություններն անտեսանելի թելերով կապված են միմյանց, ինչպես բոլոր ժողովուրդների հոգիները: Մարդն է ամեն ինչի կենտրոնում, եւ քանի որ այդ հերոսներին մեր ազգն է ստեղծել, կարելի է, վստահաբար, ասել, որ մեր ազգն ունի այդ պոտենցիալը լինել իր հերոսների նման»:

Խոսելով սցենարի մասին՝ Սաթէն շեշտեց, որ պատմությունից շեղումներ չեն եղել՝ չհաշված, որ եղել են մի շարք կրճատումներ, որոնք դժվարացրել են բեմադրության գործը.

«Ահռելի աշխատանք ենք տարել, որպեսզի կարողանայինք 1 ժամ 20 րոպեում ներկայացնել երկու գլուխները: Իհարկե, ներկայացումն ավարտվում է Սասունցի Դավթի հաղթանակով, բայց, նույնիսկ, մինչ այդտեղ հասնելը շատ աշխատանք պահանջվեց, որպեսզի կրճատումներն այնպես անեինք, որ սյուժետային գիծը չխախտվեր, հատկապես, որ հասկանում էինք՝ գործ ունեինք ֆրանսիացի հանդիսատեսի հետ, որը ծանոթ չլինելով գործին՝ պետք է չխճճվեր պատմության մեջ: Ներկայացումը հիմնած է այն ավանդույթների վրա, որոնցով դարերով մեր էպոսը փոխանցվել է, այսինքն՝ պատմողական ոճի մեջ է: Այն նաեւ երաժշտական է, դերասաններն ունեն իրենց երաժշտական գործիքները. մենք նվագում, երգում եւ պատմում ենք էպոսը, եւ հենց երաժշտության մեջ է, որ կարող ենք տեսնել այդ միջմշակութային երկխոսությունը, որովհետեւ բավական հետաքրքիր միքս է արված մեր երաժշտական հնչյունների եւ աֆրիկյան ռիթմերի միաձուլմամբ: Կարծում եմ՝ հանդիսատեսը դա շատ կսիրի»:

Սաթէի հետ զրուցեցինք նաեւ աշխարհում հայկական մշակույթի տարածման շուրջ տարվող աշխատանքների եւ ցավոտ խնդիրների մասին.

«Մենք շատ լուրջ եւ խորքային աշխատանք ունենք անելու, որպեսզի մեր մշակույթը ներկայացվի աշխարհում։ Մենք չպետք է սահմանափակվենք հայկական համայնքներում մեր մշակույթի ներկայացմամբ: Դա, ինչ խոսք, շատ կարեւոր է, բայց ավելի լայն պետք է տեսնել եւ հասկանալ, որ ինֆորմացիոն պատերազմի դարում մեր մշակույթը հանրահռչակելը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Մենք շատ ենք աչքաթող արել այդ հանգամանքը՝ մտածելով, թե դա այնքան էլ կարեւոր չէ: Թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր հայկական մշակույթը աշխարհում տարածելու հարցում, իսկապես, ունեն մեծ ավանդ, բայց բավական չէ այն աշխատանքը, որը մինչ օրս արվել է , բավական չէ, նույնիսկ, այն, ինչ մենք ենք հիմա անում: Սա պետք է ունենա պետական հոգածություն, սա պետք է լինի մեր երկրի քաղաքականության մի մասը, որովհետեւ կան բաներ, որոնք չենք կարող տեղ հասցնել ոչ զենքի միջոցով, ոչ էլ՝ դիվանագիտության, եւ մոռանում ենք, որ մշակույթն ամենակարեւոր հարթակներից է, որտեղից կարող ես հասցնել քո ասելիքը: Այն եւս ճակատ է, որտեղ պետք է ունենալ զինվորներ, պատրաստել եւ զինել նրանց, որպեսզի այդ ճակատում կարողանանք «կռվել»: Նրանք պետք է կարողանան այդ ճակատամարտում հաղթել, ոչ թե տանուլ տալ: Իսկ այն ազգերը, որոնց հետ մենք ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, որոնք փորձել են մեզ բնաջնջել դարերի ընթացքում, բայց դա նրանց չի հաջողվել, հասկացել են, որ մշակույթը շատ կարեւոր նշանակություն ունի, եւ այդ ճակատում էլ կռվում են մեր դեմ՝ շատ հաճախ մեր մշակութային ստեղծագործությունները վերագրելով իրենց, իսկ մենք շատ հանգիստ տանը նստած մտածում ենք, որ աշխարհը կույր չէ եւ գիտի, որ դրանք մերն են: Կարծում եմ՝ պետք է գործ անել, ժամանակ չունենք կորցնելու, որովհետեւ լրջագույն խմորումներ են տեղի ունենում, եւ մենք, միգուցե, մի օր, ուղղակի արթնանանք ու հասկանանք, որ տեղեկատվական դաշտում մենք էլ չկանք, որ մեր մշակույթի մասին պատառիկներ են մնացել, որոնք կասկածի տեղիք են տալիս՝ արդյոք մե՞րն են, թե՞ ոչ: Հույս ունեմ, որ մեր կառավարությունը կսթափվի եւ այս հարցին կմոտենա ավելի լրջորեն, որպեսզի մենք արտաքին քաղաքականության մեջ լուրջ բաժին ունենանք մշակույթին վերբերող, որտեղ նշանակալից աշխատանք կտարվի՝ այս ճակատում լավ բանակ ունենալու համար»:

Ինչ վերաբերում է այլ ծրագրերին եւ բեմադրություններին՝ Սաթէն նշեց, որ առջեւում անդրադարձ կլինի հայկական մշակույթի մի շարք այլ նշանակալի ստեղծագործություններին եւ հեղինակներին.

«Որպես թատերական աշխարհի ներկայացուցիչներ՝ ես եւ իմ ամուսինն այն «զինվորներից ենք», որոնք չեն դադարել ու վստահաբար կարող եմ ասել, որ չեն դադարելու աշխատել մեր մշակույթը հանրահռչակելու ուղղությամբ: Ապագայի համար այլ ծրագրեր եւս ունենք: Նախատեսում ենք Փարաջանովի եւ Սայաթ Նովայի ստեղծագործություններին անդրադառնալ: Երկու տարի հետո Փարաջանովի 100-ամյակն է, եւ մենք արդեն սկսել ենք այդ ուղղությամբ մտածել: Մի բան էլ կա, որն ինձ «հանգիստ չի տալիս». խոսքը Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի մասին է եւ, հատկապես, մեր միջանադարյան մշակույթի՝ շարականներ, հոգեւոր երաժշտություն եւ այլն, որոնց եւս անդրադարձ կլինի: Մյուս մեծ աշխատանքը Արթուր Ադամովի (Հարություն Ադամյան՝ Աբսուրդի դրամայի հիմնադիրներից մեկը) թատրոնին ու դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարքն է, որը հուսով եմ՝ կանենք Հայաստանի հետ համատեղ՝ 2022 թ-ին: Ես հույս ունեմ, որ մեր կատարած աշխատանքը կտա իր պտուղները եւ մի օր Ադամովը կընդգրկվի հայաստանյան բուհական ծրագրերի մեջ։ Դա ամենաքիչն է, որ մենք պետք է անենք՝ արժանին մատուցելու համար այս մեծ հայ-ֆրանսիացուն, ով ոչ միայն ֆրանսիական, այլեւ համաշխարհային դրամատուրգիայի մեջ ունի իր հաստատուն ու պատվավոր տեղը։Նաեւ սույն թվականի նոյեմբերին Ֆրանսիայում կկայանա մեր նոր բեմադրությունը՝ նվիրված 44 օրյա արցախյան պատերազմին։ Ներկայացման վերնագիրն է՝ «Ես զինվո՛ր եմ կրում»։ Հուսամ՝ մի օր էլ այս ներկայացմամբ կկարողանանք գալ Հայաստան»։
Ավելին․․․