Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն Մարուքյան
Ժամանց

Աստղագուշակ՝ ապրիլի 16-ի համար

Խոյ: Փորձում եք  լողալ հոսանքի ուղղությամբ, սակայն, հիշե՛ք, որ այն ձեզ կարող է անսպասելի տեղեր հասցնել: Դժգոհելու առիթ չեք ունենա, քանզի օրը բավականին հետաքրքիր կդասավորվի, և դա հենց այն է, ինչ ձեզ պետք է:

Այսօր առավել ցայտուն կդրսևորեք բնավորության այն կողմերը,որոնց վրա, սովորաբար, աշխատում եք ուշադրություն չգրավել: Այդ իսկ պատճառով, շրջապատի մարդիկ հնարավոր է փոխեն, ձեր մասին ունեցած իրենց կարծիքը: Չեն բացառվում սիրային հարաբերությունները, որոնք շատ հետաքրքիր ու անսովոր զարգացում կունենան:

Ցուլ: Այսօր, գործնական ոլորտում, հնարավոր են որոշ տհաճ հայտանգործություններ: Կպարզվի, որ ձեր գործերն այնքան էլ կարգին չեն, որքան թվում է, և ծրագրերում մի շարք փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաջողության հասնել: Այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ումից անախորժություններից բացի ոչինչ չեք ակնկալել:

Օրվա առանձնահատկություններից մեկն էլ այն է , որ հնարավոր է սիրո խոստովանություն,կամ առանձնակի ուշադրություն ձեզ համար ոչ համակրելի անձանց կողմից: Եվ եթե չստացվի նորրբ ձևով հասկացնել, որ անտարբեր եք, ապա կարող եք լուրջ հակառակորդներ ձեռք բերել:

Երկվորյակ: Այօր ռիսկի դիմել չարժե: Որքան էլ մեծ է գլխապտույտ արկածներին, էքստրեմալ զվարճանքներին տրվելու գայթակղությունը, փորձեք զերծ ման այդ ամենից, զբաղվեք, թեկուզ ոչ այնքան հետաքրքիր, սակայն անվտանգ գործերով: Ուղևորությունների մեկնեք՝ մինչ մութն ընկնելը: Այսօր, մի քանի ժամից ավել, ղեկի մոտ լինել խորհուրդ չի տրվում:

Խուսափեք անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել, առավել ևս, որևէ մեկի հետ քննարկել այդ ամենը: Ամենայն հավանականության, շատ շուտով, կփոխեք ձեր կարծիքը, իսկ ավելորդ անկեղծության պատճառով, կարող եք անհարմար և անհեթեթ իրավիճակում հայտնվել:

Խեցգետին: Այսօր կարող եք անսովոր վարքագիծ դրսևորել: Հավատացեք, այդ կերպ կկարողանաք լուրջ հաջողությունների հասնել: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի, սակայն ոչ հեռանկարային, ծանոթություններ: Նոր սկսած հարաբերությունները դժվար թե լուրջ զարգացում ստանան:

Երեկոյան  չարժե անիմաստ թափառել  առևտրի կենտրոններում , առավել ևս, եթե գնումներ կատարելու նպատակ չունեք: Այսօր հակված եք անիմաստ գումարներ վատնել այնպիսի իրերի վրա,որոք ձեզ բոլորովին պետք չեն:

Առյուծ: Օրվա առաջին կեսն այնքան էլ արդյունավետչէ, հետևաբար առավոտյան կարող եք քնել որքան ուզում եք: Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին, հնարավոր են մի շարք հետաքրքիր իրադարձություններ: Կհանդիպեք մարդկանց, ովքեր մեծ արժեք ունեն ձեզ համար: Նրանց հետ հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ:

Երեկոյան սպասվում են հաճելի, ռոմանտիկ անակնկալներ: Հնարավորություն կունենաք սիրելիի հետ զրուցել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է, նաև վերջին ժամանակներս ծագած խնդիրներին լուծումներ գտնել:

Կույս: Օրվա առաջին կեսին ոչինչ մի ձեռնարկեք: Հնարավորության դեպքում, հետաձգեք բոլոր բարդ գործերը: Միևնույն է կենտրոնանալ չի ստացվի,իսկ վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հետագայում կկարողանաք լրացնել բացթողումները, կհաղթահարեք ընթացիկ հարցերը, գլուխ կհանեք բոլոր բարդ  խնդիրներից:

Կենսունակությունը բարձր է: Օրվա երկրորդ կեսը հարմար է սպորտով զբաղվելու, նաև ակտիվ հանգստի համար: Ռոմանտիկ ճանապարհորդությունները հաճելի կանցնեն և ձանձրալի չեն թվա:

Կշեռք: Օրվա առաջին կեսը հարմար է գնումներ կատարելու, գործարքներ կնքելու համար: Զբաղվեք այն ամենով , ինչը հոգեհարազատ է և հետագայում չեք զղջա:Կարող եք որոշումներ կայացնել աշխատանքին վերաբերող մի շարք հարցերում, քննարկել գործունեության ոլորտը փոխելու հնարավորությունները:

Օրվա երկրորդ կեսին  անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց լիարժեք երջանիկ կզգան: Հրաշալի ժամանակահատված է թե՛ ժամադրությունների և թե՛ ռոմանտիկ ծանոթությունների համար:

Կարիճ: Թեև օրվա ընթացքում նշանակալի իրադարձություններ, լուրջ փոփոխություններ չեն լինի, այնուամենայնիվ, հաճելի պահեր կստեղծվեն: Չեք կորցնի լավատեսությունը, ուրախանալու համար նորանոր առիթներ  կգտնեք:Այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, բարեբախտաբար,ընտրության հնարավորություն կունենաք:Ինքներդ կորոշեք, թե ում հետ արժե շփվել ,իսկ ում հետ՝ ոչ:

Ինքնազգացողությունից չեք դժգոհի, անգամ օրվա վերջում՝ հոգնածություն չեք զգա:Այսօր կարող եք ձեռնարկել ցանկացած գործ, անհաղթահարելի դժվարություններ չեն ծագի:

Աղեղնավոր: Բարեհաջող օր է անձնական հարաբերություններին վերաբերող հարցեր պարզաբանելու համար: Կարող եք լուծել ոչ միայն սիրային խնդիրներն, այլ նաև՝ ընտանեկան: Այսօր  կես խոսքից հասկանում եք մարդկանց , կանխատեսում նրանց քայլերը: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Նշանի շատ ներկայացուցիչներ՝ առիթ կունենան զբաղվելու չափազանց հետաքրքիր և հեռանկարային գործերով:

Ֆինանսական տեսանկյունից գործերն այնքան էլ լավ չեն: Դժվար թե հաջողվի ճիշտ որոշումներ կայացնել: Բարեբախտաբար ձեր կողքին կան մարդիկ,որոնց հետ կարող եք խորհրդակցել: Վերջիններս կօգնեն ձեզ  կողմնորոշվել և խուսափել սխալներից:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին փորձեք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Նշանի շատ ներկայացուցիչների համար այս ժամանակահատվածը կարող է բարդ լինել, բայց նաև շատ օգտակար՝ արժեքավոր փորձ և գիտելիքներ ձեռք բերելու տեսանկյունից: Հնարավոր է հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին նեղացրել են ձեզ, ստիպել են տառապել : Կհասկանաք, որ նանք դա միտումնավոր չեն արել  և, ցանկության դեպքում, կկարողանաք վերականգնել հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, սակայն, եթե առավել զգուշավոր լինեք, ապա լուրջ դժվարություններ չեն ծագի: Հնարավոր են փոքր վնասվածքներ: Առողջական լուրջ խնդիրներ չեք ունենա:

Ջրհոս: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Այս ժամանակահատվածում  կարող եք թույ տալ սխալներ, որոնց շտկումը,  հետագայում, շատ ջանքեր կպահանջի: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե հուսալի աջակիցներ ունեք, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն  կզգան: Որոշ ժամանակ անց ուժերը կվերականգնվեն և ձեզ ավելի լավ կզգաք:

Ձկներ: Հաճելի և արդյունավետ օր է սպասվում: Եթե աշխատելու մեծ ցանկություն ունեք, ապա անմիջապես գործի անցեք, այսօր կարող եք շատ բան հասցնել: Ձեր կայացրած ոչ ստանդարտ որոշումները ճիշտ են: Փորձեք հետևել ձեր ներքին ձայնի հուշումներին, անգամ,եթե ստիպված լինեք ծայրահեղ քայլերի դիմել,իրադարձությունների հետագա զարգացումը կապացուցի, որ ճիշտ եք գործել:

Զգացմունքային դաշտը կայուն է: Լավ տրամադրություն կունենաք: Հրաշալի օր է մտերիմներին անակնկալներ մատուցելու համար: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ընտրության հարցում չեք սխալվի: