Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան
Քաղաքականություն

Դավաճանության ու լրտեսության մասին օրենքին «դեմ» չի քվեարկել անգամ Արարատ Միրզոյանը

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը:

Օրենքն ընդունվել է միաձայն՝ 112 կողմ ձայնով: Դրանով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը: Գործող Քրեական օրենսգրքով պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, նոր օրենքով այն փոխարինվում է 15-20 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ: Լրտեսության մասով պատժաչափը կսահմանվի 12-20 տարի կամ ցմահ:

Սա շատ խորհրդանշական օրենք է մի երկրում, որի քաղաքական բառամթերքում «դավաճան» արտահայտությունն ամենաշատը կիրառվող դիմելաձևն է։ Բայց այնպես չէ, որ դա զուտ հռետորաբանական հնարք է․ արցախյան երկրորդ պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո հանրության լայն շերտերի շրջանում կան, ինչպես ասում են, ողջամիտ կասկածներ, որ տեղի ունեցածը դավաճանության արդյունք էր։ Այդ կասկածները որևէ կերպ չեն փարատվում, կասկածների հիմնական հասցեատեր իշխանությունները հիմնավոր հակափաստարկներ ներկայացնելու փոխարեն՝ սահմանափակվում են «նախկիններն են դավաճան» հակադարձումներով։ Դրանից հասարակության մոտ առկա կասկածները ոչ միայն չեն փարատվում, այլ ավելի են խորանում։

Ահա այս պայմաններում դավաճանության համար պատժի խստացում նախատեսող օրենքի ընդունումն առնվազն խորհրդանշական է, սակայն չի կարող ունենալ գործնական նշանակություն։ Խնդիրն այն է, որ հնարավոր դավաճանները կամ դավաճանությունն ընդհանրապես կարող է բացահայտվել միայն այն դեպքում, երբ իշխանությունը չպատկանի նրանց, ովքեր կասկածվում են դավաճանության մեջ։

Այլ տարբերակ գործնականում չկա, քանի որ դավաճանության բացահայտմանը կոչված իրավապահ մարմիններն ամբողջությամբ գտնվում են իշխանության վերահսկողության ներքո։ Հետևաբար՝ դավաճանության բացահայտման համար անհրաժեշտ է ոչ թե պատժաչափերը խստացնող օրենքի ընդունում, այլ  հենց իշխանափոխություն, որի հնարավորությունը նույն այս օրենքի ընդունմամբ ավելի նվազ է դառնում․ բոլոր նրանք, ովքեր անգամ տեսականորեն կարող են կասկածվել դավաճանության մեջ, հիմա՝ խստացված պատժաչափերի դեպքում շատ ավելի մոտիվացված կլինեն իշխանությունը պահպանելու հարցում, որովհետև առանց իշխանության կարող են արժանանալ զմահ ազատազրկման։

Հնարավոր դավաճանության խնդիրը չի սահմանափակվում միայն վերջին պատերազմով։ Պատերազմից առաջ էլ ու հատկապես այսօր Հայաստանը ողողված է ամենատարբեր երկրների լրտեսական ցանցերով։ Լրտեսները կամ, լավագույն դեպքում՝ ազդեցության գործակալներն ամենուր են՝ սկսած խորհրդարանից ու կառավարությունից՝ մինչև իրավապահ մարմիններ, դավաճանությունը բացահայտելու գործառույթ ունեցող Ազգային անվտանգության ծառայությունից՝ մինչև քաղաքական կուսակցություններ։ Այս ցանցերի դեմ հազիվ թե հնարավոր լինի պայքարել առանձին վերցրած օրենքով, հատկապես, որ օրենքը կիրառող կառույցները նույնպես լցված են գործակալներով։

Տեսականորեն խնդրի լուծման ամենահամալիր տարբերակը լյուստրացիան է՝ գաղտնազերծումը, բայց դա ևս չի կարող արդյունավետ լինել այն իշխանության պայմաններում, որի շարքերում նույնպես առկա են լրտեսության կասկածանքով դեմքեր․ այդ դեպքում լյուստրացիայի արդյունքում «կբացահայտվեն» միայն իշխանության մեջ եղածների ներկայացրած ծառայությունների հակառակորդ երկրների գործակալները։ Նույնը վերաբերում է նաև քաղաքական դաշտին։

Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում դավաճանության ու օտարերկրյա լրտեսական ցանցերի խնդիրը չի եղել այնքան արդիական, որքան այսօր։ Միաժամանակ այդ երևույթների դեմ պայքարելու համար անհրաժեշտ՝ Հայաստանի ներքին ու արտաքին դիմադրողականությունը երբևէ չի եղել այնքան ցածր, որքան այսօր։ Իրավիճակը գրոտեսկային է․ազդեցության մի կենտրոնի գործակալների կամ լրտեսների դեմ պայքարում են հակառակորդ բևեռի ազդեցության գործակալներն ու լրտեսները, երկուսի դեմ միաժամանակ պայքարում է երրորդ կողմի ագենտուրան, և այդպես շարունակ։

Այնպես որ, եթե այս օրենքը գործի ողջ ծավալով ու ողջ խստությամբ, Հայաստանում չեն բավականացնի ցմահ ազատազրկման համար նախատեսված պատժախցերը։

Հ․Գ․ Դավաճանության ու լրտեսության համար պատժաչափերի խստացում նախատեսող օրենքի փոփոխություններն ընդունվել են միաձայն, առանց «դեմ»-ի։ «Դեմ» չի քվեարկել անգամ Արարատ Միրզոյանը»: