Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ժամանց

«Էրեխեքին տալու ենք ձեռքները, ասենք պահե՛ք, կերակրե՛ք, խմացրե՛ք մինչև իրենց պապաներին կբարեհաճեք դուրս հանել». «Սարի թաղի» գործով կալանավորի կին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սարի թաղում հուլիսի 19–ին տեղի ունեցած դեպքերով 10 կալանավորվածների հարազատներն արդեն երկու շաբաթ է Գլխավոր դատախազության շենքի դիմաց նստացույց են իրականացնում: Վերջինները պահանջում են փոխել 316–րդ հոդվածը: Քրեական գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ նախորդ շաբաթ իրենց հետ հանդիպման ժամանակ գլխավոր դատախազը խոստացել էր պատիժը պայմանականորեն չկիրառել և տղաներին դահլիճից ստորագրությամբ բաց թողնել, եթե նրանք ընդունեն իրենց մեղքը: Սակայն այս առաջարկը կալանավորների հարազատներին չի գոհացնում:

«Դատախազության պատերի տակ 2 շաբաթ նստել ենք: Ես ապշած եմ էս իշխանության վրա: Չե՞ն տեսնում, որ կինարմատ են, մայրեր ու տատիկներ: Մենք էլ ենք ուզում ապրել, մենք էլ ուզում մեր ամուսինները մեր կողքին լինեն: Եթե ոստիկանը համազգեստ ունի, կարո՞ղ է իրեն ամեն բան թույլ տալ, բայց հասարակ քաղաքացին, որ իջել է իր ճանապարհն ու տրանսպորտը պահանջելու՝ ոչ: Կարելի՞ է նրան ծեծել, նվաստացնե՞լ ու հետո 5–10 տարվա հոդվածով դատե՞լ»,– վրդովված ասաց Լալա Բեռնեցյանը:

Սարիթաղցիների գործով վերջին դատական նիստը 2 օր առաջ էր կայացել: Արդյունքում ոչ մի նոր որոշում չի կայացվել, ոստիկաններից մեկն է ցուցմունք տվել, 3 անգամ, 3–ն էլ՝ տարբեր:

«Ի՞նչ է նշանակում ոստիկանի ցուցմունքի վրա մարդուն 5–10 տարի դատելը, հո Սիցիլիան չէ՞: Կլոունադա է, ի՞նչ է: Երեկ ցուցմունք տված ոստիկանը ոչ մեկին չի ճանաչում, իրեն չեն տեսել, բայց հայտնվել է այդտեղ, ի՞նչ է դա նշանակում: Վերջ տվե՛ք էդ մեյմուն արարքներին, թողե՛ք մարդիկ հելնեն: Ահավոր է մեր վիճակը: Երեկ հոսանքն են անջատել: 7 տարեկան էրեխեն մնացել է մենակ տանը: Ես ի զուր տեղը չեմ բարձրաձայնում, գնում նստում դատախազության շենքի առաջ: Էդ ա իմ վիճակը: Միայն ես գիտեմ իմ ծանր սոցիալական վիճակը, երկրի ղեկավարներից ոչ ոք չգիտի»,– պատմեց նա:

Ապա շարունակեց, որ երեկ նստացույց չեն արել, որոշել են բոլորով հավաքվել, ընդհանուր հայտարարի գալ՝ որոշելու համար, թե ինչպես պիտի շարունակեն իրենց պայքարը: Լալա Բեռնեցյանը նաև նշեց, որ եթե շարունակվի նույն անտարբեր վերաբերմունքը իրենց նկատմամբ, իրենք պատրաստ են անգամ երեխաների հետ ցույցի գնալ:

«Եթե իրենք շարունակեն անտարբեր մնալ, մենք նույնիսկ երեխաների հետ ենք գալու, տալու ենք ձեռքները էդ երեխեքին, ասենք պահե՛ք, կերակրե՛ք, խմացրե՛ք մինչև իրենց պապաներին կբարեհաճեք դուրս հանել: Քաշե՛ք էդ հոգսը: Թող տանեն, պահեն, որ զգան, թե մեր վիճակը ինչքան ծայրահեղ է, որ եկել–հասել ենք իրենց դուռը, իրենցից ինչ–որ բան ենք խնդրում: Եթե չեն ուզում, որ մենք նստենք այնտեղ, իրենց դեմքը աղավաղվի, թող բարի լինեն մեր ամուսիններին ազատ արձակել»,– նշեց նա:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ օրերս ՄԻՊ գրասենյակից իրեն մի թուղթ են ներկայացրել, ըստ որի՝ ողնաշարի խնդիր ունեցող իր ամուսնուն նյարդերը հանգստացնող դեղեր են նշանակել, ինչը կալանավորի կինը աբսուրդ է որակում:

Մեր այն հարցին, թե նստացույցի արդյունքում ինչ–որ բան փոխվեց՝ Լալա Բեռնեցյանը պատասխանեց. «Նստացույցի արդյունքում ոչինչ էլ չփոխվեց, իրանք մտածում են, որ ճիշտ են, ու տղաները էդ արարքը գործել են»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: