Արծրունը մեզ պատմելո՞ւ է ՍՈւ-երի մասին
Արծրուն Հովհաննիսյանն Ագնեսա Խամոյանի հաղորդումներից մեկի ժամանակ պատմում էր, թե մեր «պարծանք» ՍՈՒ-30 ինքնաթիռներն օդ չեն բարձրացել և թշնամու ստորգետնյա և վերգետնյա թիրախները (ինչպես ավելի վաղ էր պարծենում) չեն խոցել, քանի որ օդաչուները չեն հասցրել պատրաստվել, նավիգացիոն համակարգը դեռ չի ադապտացվել:
Արծրունը մեզ պատմելո՞ւ է, թե այդ ժամանակ իբր չգիտեր, որ կործանիչները թուրքական իշխանության հայկական պարագլուխը գնել էր առանց հրթիռների, քանի որ արտադրող պետության օրենսդրությունը թույլ չէր տալիս հրթիռներ վաճառել:
Այն Արծրունը, ով կյանքը նվիրել է ռազմական ավիացիային և ըստ իր բազմաթիվ հրապարակումների՝ ռազմական ավիացիայի մասին չկա մի բան, որ ինքը չիմանա...
Արսեն Բաբայան