Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»
Հասարակություն

Բայց, կներեք, նախ՝ հասկանանք՝ իսկ ո՞վ է մտել Նիկոլ Փաշինյանի ընտանիք, կամ՝ Մարիամն ու Աշոտը երեխանե՞ր են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու անունն առաջին անգամ իմացել եմ 2008 թ.-ին, երբ ԶԼՄ-ները գրել էին, թե իբր Տեր-Պետրոսյանը որդուն ուղարկել է ԱՄՆ՝ երկրի քաղաքական լարված իրավիճակով պայմանավորված։ Մինչ այդ որևէ իրավիճակում չէի տեսել Դավիթին կամ չէի լսել նրա մասին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեխաները նույնպես իրենց հոր պաշտոնավարման ընթացքում երբեք հանրության ուշադրության կենտրոնում չեն եղել։ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, միայն վերջին տարիներին, պայմանավորված Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով, հայ հանրության տեսադաշտում հայտնվեց։ Ինչ վերաբերում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեխաներին, ապա, վստահ եմ, որ Հայաստանում մի քանի հազար մարդ կա, որ ընդամենը գիտի Սարգսյանի աղջիկների անունները։ Ուրիշ ոչինչ։ Գործող նախագահ Արմեն Սարգսյանի երեխաների մասին նույնպես շատ ասելիք չկա, մեր հասարակությունը նրանց չի ճանաչում։

Այդուհանդերձ, մինչ բուն խնդրի քննարկման շարունակումը մի դիտարկում պետք է անեմ և մի հարց բարձրաձայնեմ։ Արդյո՞ք 21 կամ 23 տարեկան մարդը երեխա է, թե ոչ և արդյո՞ք հայ հասարակությունը իրավունք ունի քննարկելու այդ մարդկանց հանրային և քաղաքական վարքագիծը նախ՝ այն պատճառով, որ իրենք են ցուցաբերում մեծ ակտիվություն և նաև այն պատճառով, որ նրանց հայրը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը։ Պատասխանը մեկն է՝ միանշանակ՝ այո։ Բայց և այնպես, վերջերս հաճախ եմ կարդում լալահառաչ տեքստեր, թե՝ հայ-հարայ, չի կարելի մտնել մարդկանց ընտանիք, երեխաներին չի կարելի թիրախավորել։ Այո, համաձայն եմ՝ չի կարելի մտնել մարդկանց ընտանիք և չի կարելի թիրախավորել երեխաներին։ Մենք, օրինակ՝ միշտ պահպանել ենք այդ «կարմիր գիծը», դա աշխարհընկալման, մոտեցման, մտածողության, արժեհամակարգի խնդիր է:

Բայց, կներեք, նախ՝ հասկանանք՝ իսկ ո՞վ է մտել Նիկոլ Փաշինյանի ընտանիք, կամ՝ Մարիամն ու Աշոտը երեխանե՞ր են։ Եթե Մարիամը երեխա է, ապա որտե՞ղ եք տեսել երեխան քաղաքական բովանդակությամբ ստատուսներ գրի, հարցազրույցներ տա, խառնվի քաղաքական պրոցեսներին։ Եթե Աշոտն է երեխա, ապա ինչո՞ւ պիտի Աշոտից փոքր երեխաները մեր սահմանները պաշտպանեն, իսկ ամիսներ առաջ էլ հերոսաբար թշնամու դեմ կռվեին։ Վերջապես, եթե դու մտնում ես հանրային դաշտ, ուրեմն պիտի պատրաստ լինես նաև համարժեք արձագանքներին: Գիտեք, մեր ազգային դժբախտություններից մեկ էլ այդ կեղծ բարեպաշտությունն է, կեղծ բարեվարքությունը, կեղծ հայրենասիրությունը։ Լավ, թողենք Մարիամի և Աշոտի էքսկլ յուզիվ քաղաքական բովանդակության հարցազրույցներն ու առհասարակ քաղաքական ակտիվությունը, դա ածանցյալ է, հետևանք։ Հետևանք է Նիկոլ Փաշինյանի reality showների։

Կառավարական ամառանոցների զուգարանակոնքերի ու լոգարանների՝ լայվով ցուցադրություն, հին ու բարի Nissan-ով անվտանգության աշխատակիցներից իբր փախուստ։ Մի խոսքով՝ իսկը ժողվարչապետ, որը ոչինչ չի թաքցնում իր ժողովրդից, կարճ ժամանակում հոգնել է թիկնապահներց, պրոտոկոլով կյանքից, իր 3-րդ մասի տունն է կարոտել, բնության գրկում գինի խմել ու քնել է ուզում, ազատություն է տենչում։ «Տղամարդիկ» ֆիլմը հիշեցի՝ ա՜յ, ա՜յ, ա՜յ։ Հիտլերի քարոզչատեխնոլոգիայի «կնքահայր» Գեբելսը մարդուն զոմբի դարձնելու կանոններ ուներ։

Ըստ այդ կանոններից առաջինի, զենքի քանակը առոչինչ է, եթե իշխանությունը չի տիրանում մարդկանց հոգիներին: Կանոն երկրորդ՝ պրոպագանդայի միակ նպատակը զանգվածների էմոցիաները խլելը պիտի լինի։ Կանոն երրորդ՝ այդ նպատակին հասնելու համար ամեն միջոց պիտի կիրառել: Կարևոր է, որ պրոպագանդայի ազդեցությունն արդյունավետ լինի։ Նիկոլ Փաշինյանն, ըստ երևույթին, շատ լավ է սերտել Գեբելսին։ Նա հայ ժողովրդի հույզերը, հույսերն ու երազանքները խլեց՝ նպատակին հասնելու համար կիրառելով հնարավոր ու անհնար բոլոր միջոցները»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում