ՊՆ փոխնախարարը՝ Կապանում դիրք թողնելու հրամանի վերաբերյալ լուրերի մասին
Արդյո՞ք Կապանում դիրք թողնելու հրաման եղել է: Այսօր լրագրողների հետ զրույցում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ նման բան չկա:
Դիտարկմանը, որ միշտ պաշտոնապես հերքվում է, սակայն հետո պարզվում է, որ տարածված տեղեկությունները ճիշտ են, անգամ երրորդ փաստաթուղթ կա, փոխնախարարը նշել է, որ երրորդ փաստաթուղթը որևէ մեկը չի տեսել. «Երրորդ փաստաթղթի մասին այս պահին որևէ խոսք լինել չի կարող: Եթե լիներ, բնականաբար հանրությունը տեղյակ կլիներ դրա մասին»:
Սարգսյանը չհերքեց, որ բանակում կան խնդիրներ՝ միևնույն ժամանակ նշելով, որ դրասնք լուծելու համար իրականացվում են ինտենսիվ քայլեր, իրականացվում են ամենօրյա աշխատանքներ, որպեսզի անվտանգային միջավայրն ավելի լավ լինի: