Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ժամանց

Ում ինչ է սպասվում. Անի Գրիգորյանի` 2017-ի կանխատեսումները` ըստ կենդանակերպի նշանների

«Այս տարի խոյերին սպասվում են բազմաթիվ անակնկալներ ու հաջողություններ»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց պայծառատես Անի Գրիգորյանը՝ անդրադառնալով, թե կենդանակերպի որ նշանին ինչ է սպասվում 2017 թվականին:

«Խոյ տղամարդիկ այս տարի կունենան մի փոքր առողջական խնդիրներ, իսկ կին խոյերին այս տարի սպասվում են բազում ճամփորդություններ: Ընդհանուր առմամբ` այս տարի խոյերին սպասվում են բազմաթիվ անակնկալներ ու մեծ վերելքներ»:

Անիի խոսքով` ցուլերը տարեսկզբին կզգան ֆինանսական ռեսուրսների մեծ պակաս.

«Սա, իհարկե, առիթ չի հանդիսանում, որ այս տարի նրանց մոտ լինի ֆինանսական ծանր ճգնաժամ: Հունիս-հուլիս ամսին ցուլերի մոտ կլինեն ֆինանսական վերելքներ: Ցուլերի մոտ այս տարի անձնական կյանքի փոփոխություններ այնքան էլ չեն լինի, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես որ եղել է: Այս տարի ցուլերի մոտ կլինեն պաշտոնի բարձրացում և գործատուի հետ հիանալի հարաբերություններ»:

Երկվորյակների մասին խոսելից պայծառատեսը նշեց հետևյալը.

«Երկվորյակների մոտ մեծ կորուստներ չեն լինելու: Նրանք հնարավորություն կունենան ճաշակելու մեծ չափի գումարներ, կմեկնեն երկարաժամկետ և կայուն ճամփորդության, ձեռք կբերեն կայուն և մնայուն աշխատանք: Սիրո առումով այս տարին բարենպաստ կլինի երկվորյակների համար, տարեսկզբին նրանց բաժին հասած սերն ամբողջ կյանքում կուղեկցի նրանց»:

«Չնայած խեցգետիների բուռն բռնկվող բնավորությանն ու դրանց հետևանքով վեճերի մեջ ընկնելուն` այս տարին նրանց համար լինելու է ավելի խաղաղ տարի՝ վերելքներով ու փառքով լի: Խեցգետինները սիրում են շատ ճանապարհորդել,ինչը, ցավոք, այս տարի նրանց չի սպասվում: Կենդանակերպի այս նշանի համար տարին ֆինանսապես բարենպաստ տարի է լինելու», - ասաց Անին՝խոսելով խեցգետինների մասին:

Պայծառատեսի խոսքով` տարվա հաջողակները առյուծներն են.

«Նրանց բյուջեն կկրկնապատկվի,սակայն նրանք պետք է զգոն լինեն և գումարը ծախսեն ճիշտ նպատակով, որովհետև նույն գումարը հեշտությամբ կարող են կորցնել: Ընտանեկան խնդիրներ ունեցող առյուծների համար լավագույն տարին է, քանի որ բոլոր խնդիրները կմնան անցյալում: Կին առյուծներին խորհուրդ է տրվում այս տարի փոքր-ինչ զիջող լինել»:

Կույսերի մասին խոսելիս Անին նշեց, որ այս տարի զույգավորման տարի կլինի կույսերի համար.

«Այս տարի չամուսնացած կույսերը կգտնեն իրենց կեսերին, ինչն էլ մնայուն կլինի նրանց կյանքում: Կույսերը մարտ-ապրիլ ամիսներին ունենալու են ֆինանսական մեծ վերելքներ, իսկ առողջական տեսանկյունից տարին փոքր-ինչ անհաջող է լինելու: Խորդուրդ է տրվում նրանց հետևել առողջությանը»:

Անդրադառնալով կշեռքներին՝ Անին նշեց.

«Ծանր ու թեթև անող կշեռքների համար այս տարին լինելու է չափից լավը, այն ֆինանսական, առողջական և անձնական խնդիրները որոնք եղել են նախկինում, աքաղաղի տարում այլևս կլինեն անցյալ: Ընտանիք կազմող կշեռքներին խորհուրդ է տրվում ավելի խորը կշռադատել:

Անդրադառնալով կարիճներին` Անին կարևորեց այն, որ այս կենդանակերպի նշանի մարդիկ պետք է ունենան հստակ նպատակ, կամքի ուժ ու մեծ աշխատասիրություն.

«Կարիճներին այս տարի խորհուրդ չի տրվում պարտքով գումար տալ մարդկանց, քանի որ հնարավոր է այլևս այդ գումարը չկարողանան հետ ստանալ: Այն կարճները, ովքեր ունեն սրտի խնդիր, հատկապես այս տարի պետք է մեծ ուշադրություն հատկացնեն դրան»,-ասաց պայծառատես Անի Գրիգորյանն ու շտապեց խոսել աղեղնավորների մասին.«Ինչ վերաբերում է աղեղնավորներին, ապա նրանք պետք է կարողանան իրենց գումարները տնտեսել, այլապես կզրկվեն ողջ կարողությունից: Աղեղնավորները շատ հաճախ իրենց գումարը վատնում են անտեղի՝ մոռանալով, որ այդ վաստակը ստեղծվել է տարիների ընթացքում: Իսկ ընդհանուր առմամբ` այս տարի նրանց համար կլինի հաջողակ և անակնկալներով լի տարի: Կենդանակերպի այս նշանի տեր մարդիկ պետք է հնարավորինս շատ այս տարի լինեն հանգստավայրերում»:

Պարզվում է այս տարին հաջողակ է լինելու նաև այծեղջյուրների համար.

«Վերջապես ժամանակն է եկել, որպեսզի այծեղջյուրը քաղի իրեն տրված աշխատասիրության պտուղները: Այծեղջյուրներն այս տարի կմարեն կուտակված պարտքերն ու այնցյալում կթողնեն անախորժությունները: Այծեղջյուրներն այս տարի նոր բնակարան գնելու և ճամփորդելու մեծ ցանկություն կունենան»:

Ջրհոսներն այս տարի կամուսնանան.

«Չամուսնացած ջրհոսները կմտածեն ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու մասին: Գարնանը կարիերայում կբացվեն նոր հորիզոններ, ամռանը կզբաղվեն նոր նախագծերով, կլինեն որոշակի ֆինանսական վերելքներ, սակայն կայուն եկամուտ ջրհոսներին չի սպասվում»:

Կենդանակերպի վերջին նշանի մասին Անին ասաց հետևյալը.

«Ձկներին խորհուրդ է տրվում ունենալ համառություն, կամքի ուժ և նպատակասլություն, քանի որ աքաղաղի տարին այնքան էլ շռայլություն չի նախատեսել ձկների համար: Նրանց այս իրավիճակից կօգնի դուրս գալ եռանդուն աշխատանքը: Համառ, բարի ու ընկերասեր ձկները պետք է պայքարեն»:

Հեղինակ՝Ա.Հարությունյան