«Բայերի» դարպասապահը փայլել է աշխարհագրությունից, ճանաչել է նաև Հայաստանի դրոշը
Լևերկուզենի «Բայերի» ու Ֆինլանդիայի հավաքականի դարպասապահ Լուկաշ Գրադեցկին մասնակցել է գերմանական ակումբի յութուբյան ալիքի չելենջին:
Գրադեցկուն առաջարկել են գուշակել երկրների անուններն՝ ըստ դրոշների:
92 դրոշների մեջ դարպասապահը չի գուշակել միայն երկուսը: Նա Թուրքմենստանի դրոշը շփոփել Տաջիկստանի հետ, իսկ Իռլանդիայինը՝ Կոտ դ՛իվուարի, ճանաչել է նաև հայկական եռագույնը:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա Գրադեցկին մասնակցել է 21 խաղերի և բաց թողել 22 գոլ: