AusOpen. Եզրափակիչում՝ Մեդվեդև - Ջոկովիչ (ֆոտո)
Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի կոչումը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և ռուս Դանիիլ Մեդվեդևը:
Երկրորդ կիսաեզրափակիչում չորրորդ ռակետ Մեդվեդևը 3 սեթում ուժեղ գտնվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասից, որը նախորդ մրցախաղում 5 սեթում հաղթել էր աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալին: 2 ժամ 12 րոպե տևած մրցախաղում գրանցվեց 6:4, 6:2, 7:5 հաշիվը:
25-ամյա Դանիիլ Մեդվեդևն առաջին անգամ կխաղա Australian Open-ի եզրափակիչում:
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում 33-ամյա Ջոկովիչը 3 սեթում վստահ հաղթանակ էր տարել 114-րդ ռակետ, ռուս Ասլան Կարացևի նկատմամբ՝ 6:3, 6:4, 6:2:
Նովակ Ջոկովիչն Australian Open-ի գործող հաղթողն է: