Ռաֆայել Նազարյանը՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն
Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում: Մարզիչը կհամատեղի աշխատանքը ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և ԲԿՄԱ-ում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ստեղծվել է տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Արտակ Օսեյանը և Մհեր Միրումյանը: Մարզչական խորհրդի գործունեությունը կրելու է ամենօրյա բնույթ և իր մեջ ներառելու է ինչպես տարիքային տարբեր հավաքականների աշխատանքների վերահսկումը, այնպես էլ մարզչական կրթության կազմակերպման հետ կապված ամենատարբեր գործառույթների իրականացումը:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից հեռացել էր իսպանացի անվանի մասնագետ Խինես Մելենդեսը: