Նաիր Տիկնիզյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
Իսպանիայում հավաք անցկացնող Մոսկվայի ԲԿՄԱ-ն ստուգողական խաղում մրցել է «Լա Յունիոն» ակումբի հետ և հաղթել 6:2 հաշվով:
Ռուսական ակումբի կազմում հաշիվը երրորդ րոպեին բացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը, որը երկրորդ խաղակեսում դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ: Նա անցկացրել է ամբողջ հանդիպումը: ԲԿՄԱ-ի 18-ամյա կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը ևս մասնակցել է ամբողջ խաղին: