«Ռոմայի» հայտացուցակը
Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ռոման» հունվարի 31-ին կհյուրընկալի «Վերոնային»։
Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է կազմը, որը պատրաստվում է առաջիկա հանդիպմանը։ Հայտացուցակում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Ֆոնսեկայի հետ լարված հարաբերություններ ունեցող բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն դարձյալ բացակայում է։
«Ռոմա» - «Վերոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մկանային խնդիրների պատճառով չմասնակցեց «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը (4:3): Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա բաց թողեց առաջին հանդիպումը:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
