Քաղցկեղը կանխող ըմպելիքը
Newsarm.live-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները հաղորդել են, որ կոճապղպեղով թեյը բուժիչ հատկություններ ունի, ներառյալ՝ խոլեստերինի մակարդակի և քաղցկեղի զարգացման ռիսկի նվազեցումը: Բացի այդ, ըմպելիքը կարող է թեթևացնել հոդացավերը: Այս մասին գրել է «Express» հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի Ազգային բժշկական գրադարանին:
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքների համաձայն՝ կոճապղպեղը գինգերոլ նյութի շնորհիվ՝ հակաքաղցկեղային հատկություն ունի: Գիտնականները բացահայտել են, որ կոճապղպեղը երկու անգամ ավելի օգտակար է՝ կանաչ թեյի զուգակցությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը