Ահա, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել և ինչի է վերածվել «Որբերի» Աշոտը. Նա արդեն երեխա ունի
Նարեկը 22 տարեկան է։ Նրա կինը՝ Հռիփսիմեն, սովորում է Մանկավարժական համալսարանում, առաջիկայում աշխատանքի կանցնի դպրոցում կամ մանկապարտեզում։
Նա և Նարեկն ամուսնացել են մեկումես տարի առաջ։
«Շատ վաղուց ենք ճանաչում իրար՝ 13-14 տարեկան էի, երբ ծանոթացանք։ Այն ժամանակվանից ընկերություն էինք անում։
Երբ զորակոչվեցի բանակ, Արցախում էի ծառայում, և մի քիչ հեռվացանք, սակայն զորացրվելուց հետո կապը վերականգնվեց։ Հետո ամուսնացանք»,-պատմեց նա։
2 ամիս առաջ զույգն աղջիկ է ունեցել, ում անվանակոչել են Անգելինա։
«Աղջկաս ծնունդից հետո ամեն ինչ փոխվել է։ Արդեն սկսել եմ այլ կերպ մտածել. հիմա ունեմ բալիկ, լավ ընտանիք ու երջանիկ եմ։
Ես լիարժեք պատասխանատվության զգացում ունեմ ընտանիքիս հանդեպ։
Երբ ամուսնանալու որոշում կայացրի, արդեն գիտակցում էի պատասխանատվությունն ու կյանքի դժվարությունները»,- նշեց Նարեկը։
Ավելին՝ այստեղ