Արքայախնձորի օգտակար հատկանիշները
Արքայախնձորի պտուղները սննդարար են և օգտակար: Յուրաքանչյուր արքայախնձոր իր մեջ պարունակում է 85% ջուր և 15% մոնոսախարիդներ: Այն պարունակում է օրգանական թթուներ, մեծ քանակությամբ վիտամիններ, իսկ հանքային բաղադրիչներից արքայախնձորը պարունակում է կալիում և պղինձ:
Արքայախնձորի հյութը խորհուրդ են տալիս աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև մարսողության լավացման համար: Այն ունի նաև հակաայտուցային ազդեցություն, ուստի արքայախնձորը և արքայախնձորի հյութը օգտակար է նաև սրտանոթային հիվանդությունների և երիկամների հիվանդությունների ժամանակ, կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ:
Արքայախնձորը նաև ունի ցածր կալորիականություն և հաճախ է օգտագործվում դիետաների ժամանակ: Այն օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ հեղուկը, ինչը շնորհիվ նպաստում է քաշի նվազեցմանը: Արքայախնձորը նաև մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում: Նույնիսկ ավելի շատ քան սխտորը, ինչի պատճառով էլ անանասի չափից շատ օգտագործումը կարող է վնասել ստամոքսը: