Քաջ կրիայի հարձակումը շնաձկան վրա (տեսանյութ)
Արևմտյան Ավստրալիայի նահանգի Ռոբակ ծովածոցում ծովային կրիան հարձակվել է վագրային շնաձկան վրա և փորձել կծել նրան: Տեսանյութին անդրադարձել է «Perth Now» հրատարակությունը:
Մերդոկի համալսարանի հետազոտող Ջեննա Հաունսլոուն նկարահանել է տեսանյութ, որտեղ ավստրալական կանաչ կրիան շնաձկան հարձակմանը պատասխանել է ագրեսիայով:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է կրիան հարձակվում վագրային շնաձկան վրա և կծում նրան՝ փորձելով պաշտպանվել:
Հաունսլոուն շեշտել է, որ սովորաբար ծովային կրիաները փորձում են թաքնվել հակառակորդից կամ պաշտպանության համար օգտագործում են պատյանը: Ծովային կրիաների մոտ նման ագրեսիվ վարք նախկինում երբեք չի դիտվել:
- Երբ հասկացա, որ շնաձուկ է հայտնվել, ես շատ անհանգստացա կրիայի համար: Ծովային կրիաները վագրային շնաձկների հիմնական զոհերից մեկն են: Երբ տեսա, որ կրիան կծում է շնաձկանը, աչքերիս չհավատացի,- պարզաբանել է նա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը