«Արտակարգ նրբաբլիթներ՝ գաղտնիքով»․ բաղադրատոմս, որից օգտվում ենք տասնյակ տարիներ
«Արտակարգ նրբաբլիթներ՝ գաղտնիքով»․ բաղադրատոմս, որից օգտվում ենք տասնյակ տարիներ:
Բաղադրամասերը
- ջուր՝ 600 մլ, կաթ՝ 600 մլ,
- ցորենի ալյուր՝ 1 ու կես բաժակ,
- օսլա՝ 1 ու կես բաժակ
- ձու՝ 4 հատ, աղ՝ 1 թեյի գդալ,
- սերուցքային կարագ՝ 3 ճաշի գդալ,
- շաքարավազ՝ 3 ճաշի գդալ,
- վանիլային շաքար՝ կես թեյի գդալ
Պատրաստման եղանակը՝
Բլենդերով կամ հարիչով ձվերը հարեք, աստիճանաբար ավելացրեք շաքարը, աղն ու վանիլային շաքարը։
Չդադարեցնելով հարելը՝ լցրեք կաթն ու ջուրը, աստիճանաբար ավելացրեք ալյուրն ու օսլան։
Կարագը հալեցրեք ջրային բաղնիքեւմ, լցրեք խմորի մեջ, լավ խառնեք, բարակ շիթով լցրեք եռացրած ջուրը։
Թողեք կես ժամ հանգստանա, ու կարող եք թխել։
Նրբաբլիթներն անչափ նուրբ ու բարակ են, միաժամանակ լավ են պահպանում ձևն ու չեն փխրվում։ Նրբաբլիթները կարող եք մատուցել մեղրով, մուրաբայով, հատկապես՝ ելակի մուրաբայով։
Բաղադրատոմսը մի մոռացեք, եթե ուզում եք ուրախացնել տնեցիներին։