Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՊատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանԿիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՓաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումԻններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»
Քաղաքականություն

Մարդու առողջական անվտանգությունից է սկսվում երկրի անվտանգությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի գլխավոր մանկական վիրաբույժ, ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլայ Դալլաքյանը

– Պարոն Դալլաքյան, ի՞նչն է ստիպում ձեզ կտրվել ձեր առօրյա մասնագիտական աշխատանքից, որը խիստ օգտակար գործ է, և դառնալ օրենսդիր:

– Նախ` ես բժշկությունը թողնելու մտադրություն չունեմ: Որովհետև այն հիվանդության նման է: Մանավանդ վիրաբույժի պարագայում, երբ սիրում է իր գործը` չվիրահատել, չզգալ այդ ադրենալինը, անհնար է:

Միաժամանակ ես երկար տարիներ աշխատել եմ ոչ միայն որպես պրակտիկ բժիշկ, բուժել եմ հարյուրավոր երեխաների, նաև ղեկավարել եմ երկրի ամենածանր բեռը կրող մանկական բժշկական կենտրոններից մեկը` «Սուրբ Աստվածամայրը»: Այդ իսկ պատճառով ունեմ բավականին կուտակված փորձ, նաև երկարատև վերապատրաստումներ եմ անցել տարբեր երկրներում` Նորվեգիայում, Գերմանիայում, Ավստրիայում: Ուստի քաջատեղյակ եմ բժշկական ոլորտի միջազգային փորձին ևս:

Այս ամենն է, որ ինձ դրդեցին կայացնել նման լուրջ որոշում, քանզի արդեն ես կարող եմ օգտակար լինել մեր երկրի առողջապահական ոլորտի խնդիրների լուծման գործում, կարող եմ նպաստել ստեղծելու այնպիսի օրենսդրական դաշտ, որպեսզի բժշկությունը հասանելի լինի երկրի յուրաքանչյուր քաղաքացու, և հատկապես մեր երեխաների առողջության հետ կապված հարցերի լուծումները այլևս չփնտրենք արտերկրներում:

– Իսկ ձեր բացակայությունը շատ չի՞ զգացվի, այն ինչպե՞ս կանդրադառնա հիվանդանոցի կոլեկտիվի ընդհանուր գործունեության վրա:

– Ի դեպ, իմ շատ աշխատակիցներ, կոլեգաներ հաճախ են ասել, որ խորհրդարան մտնելով կտուժեն հիվանդները, քանզի գիշեր–ցերեկ աշխատել եմ, հիվանդի կողքին եմ եղել:

Բայց ես ունեմ հրաշալի կոլեկտիվ, այս տարիների ընթացքում ստեղծվել է վիրաբուժական այնպիսի թիմ, որ կարող են ինձանից էլ լավ գործ անել:

– Իսկ կա՞ն բոլոր այն համապատասխան ենթակառուցվածքները, որպեսզի առողջապահական մեր համակարգը գործի լիարժեք ու արդյունավետ: Գուցե նոր կառույցների, նոր մոտեցումների անհրաժեշտությո՞ւն կա այսօր:

– Հեծանիվ հնարել պետք չէ. սխեմաները հայտնի են: Ի դեպ, մենք անկախության այս 25 տարիների ընթացքում ունեցել ենք լուրջ առաջխաղացում բժշկության ոլորտում: Մենք այսօր ունենք փայլուն վիրաբույժներ, երկրում գործում են նաև նեղ մասնագիտության մի շարք կենտրոններ, որոնք իրենց մակարդակով համարյա չեն զիջում եվրոպական զարգացած կլինիկաներին:

Անշուշտ, այս ամենի կողքին առկա են նաև համակարգային շատ խնդիրներ: Մենք պարտավոր ենք մարդկանց մեջ սերմանել առողջ ապրելակերպի կանոնները` ծխելու դեմ պայքարը, տրավմատիզմի նվազեցման ուղղությամբ կատարվող քայլերը և այլն:

Առաջնային է նաև ապահովագրական բժշկության համակարգի առավել ակտիվ ներդրումը մեր իրականության մեջ: Որովհետև աշխարհի փորձը ցույց է տվել, որ պետությունը կարող է հոգալ միայն սահմանափակ թվով բնակչության, այն է` սոցիալապես անապահով խավի բժշկական ծախսերը: Եվ հատկացվելիք գումարները պետք է լինեն լիարժեք ու համապատասխանեն տվյալ ժամանակահատվածում գործող ռեալ գներին: Օգնությունն էլ պետք է մատուցվի բժշկական ստանդարտներով:

Այս ամենի արդյունքում միայն սոցիալապես անապահով խավը կկարողանա լիարժեք բժշկական օգնություն ստանալ` առանց ստվերային մեխանիզմների:

Այն է` մարդն առողջ ժամանակ պետք է մտածի հիվանդության մասին և գումարներ հատկացնի դրա համար: Եվ ոչ թե ճգնաժամային իրավիճակում այս կողմ, այն կողմ ընկնի գումար հայթայթելու համար: Ա՛յ, սա էլ է հենց մշակույթ, որ պետք է մտցնենք ու ամրապնդենք մեր ժողովրդի մեջ:

– Նախընտրական այս շրջանում քաղաքական շատ ուժեր առաջարկում են պետպատվերը փոխարինել մարդկանց տրվող սերտիֆիկատներով: Որպեսզի հիվանդ վիճակում մարդը չգնա հիվանդանոցի դուռը թակի, այնտեղից էլ պատասխանեն, թե պետպատվերի իրենց քվոտան վերջացել է: Ձե՞ր կարծիքն ինչպիսին է այս հարցի վերաբերյալ:

– Բացարձակապես դա ինձ համար ընդունելի չէ: Այն զուտ պոպուլիստական մոտեցում է: Եթե պետության կողմից բուժվելու մարդու իրավունքն ապահովված է և բուժման սակագինն էլ հստակ հաշվարկված է, ապա ոչ մի բժշկական հաստատության համար տարբերություն չի կարող լինել նախարարը եկավ բուժվեց պետության կողմից վճարված այդ գումարով, թե ամենահեռավոր գյուղի բնակիչը:

– Պատգամավոր ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր առաջին նախաձեռնությունը:

– Առողջապահական ոլորտի վերաբերյալ մեր կուսակցությունն արդեն իր նախընտրական ծրագրում նախանշել է որոշակի ուղղություններ: Մասնավորապես` ապահովագրական համակարգի ներդրումը, ռեալ բժշկական օգնության մատչելիության ապահովումը առանձին խավերի համար, նաև որոշակի ստանդարտների մշակումը: Սրանք հարցեր են, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:

Նաև կարևորագույն խնդիր է առողջապահական ոլորտի օպտիմալացումը: Քանզի ունենք ուռճացած համակարգ, որը ադապտացված չէ մեր բնակչության պահանջներին: Հետևաբար տեղի է ունենում միջոցների փոշիացում: Ժամանակ առ ժամանակ պոպուլյար է դառնում, ասենք, ախտորոշման կենտրոն բացելը կամ մի փոքր հիվանդանոց հիմնելը: Ու այս ամենը վերածվում է զուտ բիզնեսի:

– Բայց մասնավոր դաշտ է, դուք ի՞նչ գործ ունեք. մարդը ցանկանում է…

– Առողջապահությունը երկրի համար ստրատեգիական ոլորտ է: Եթե մենք խոսում ենք անվտանգությունից, ես, որպես բժիշկ, առաջինը հասկանում եմ մարդու առողջական անվտանգությունը: Այստեղից է նաև սկսվում երկրի անվտանգությունը: Ուստի պետությունը պետք է կառավարի դաշտը և այն չթողնի միայն բիզնեսի մարդու հայեցողությանը: Օրինակ, այսօր շատ քիչ են տարեց մարդկանց բուժական և խնամքի կենտրոնները, դրա փոխարեն դեղատներ են որքան ուզես: Բիզնեսին չպետք է խոչընդոտես, պարզապես նրան պետք է ուղղորդես:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: