Ոգելից խմիչքների հանդեպ թուլությունը կարելի է բացահայտել վաղ հասակում
Վերջին շրջանում հոգեբանների անցկացրած հետազոտությունը ապացուցել է, որ ալկոհոլի հանդեպ հակումը հնարավոր է պարզել վաղ հասակում: Նման պնդումների համար մասնագետները ուսումնասիրել են մինչև 15 տարեկան 1000 երեխայի:
Նրանք ուսումնասիրել են այդ երեխաների բնավորության գծերն ու հաղորդակցական ունակությունները: Պարզվել է, որ ալկոհոլի հանդեպ հակումը հնարավոր է պարզել դեռ 5 տարեկան հասակում:
Գիտնականները պնդում են, որ վաղ հասակում հաղորդակցական ցածր մակարդակով, էմոցիոնալ անկայունությամբ կամ էլ հաղորդակցական չափազանց բարձր մակարդակով աչքի ընկնող երեխաները դեռահասության տարիքում ալկոհոլի հանդեպ թուլություն ունեն: