Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով
Սպորտ

«Ռոտորում» կորոնավիրուսի բռնկումը չի անդրադարձել Արմեն Մանուչարյանի վրա. Ֆուտբոլիստը լավ մարզավիճակում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արմեն Մանուչարյանը վերջերս Երևանի «Փյունիկից» տեղափոխվեց Վոլգոգրադի «Ռոտոր», որի կազմում Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 6 տուրերում մասնակցել է 4 խաղի (2-ը մեկնարկային կազմում): Վերջերս «Ռոտորում» սկսվել էր կորոնավիրուսի բռնկում, ինչի պատճառով թիմը չներկայացավ «Կրասնոդարի» դեմ Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի խաղին և գրանցվեց տեխնիկական պարտություն: Հետաձգվել է նաև «Ռոստովի» դեմ հաջորդ տուրի խաղը (սեպտեմբերի 19-ին) և Ստավրոպոլի «Դինամոյի» հետ գավաթային հանդիպումը (սեպտեմբերի 23-ին):

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 25-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ իր մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել և նա շարունակում է ինտենսիվ մարզումները:

«Թիմի մոտ 70 տոկոսը վարակվել է և մոտ մեկ շաբաթից ավելի ամեն օր թեստ ենք հանձնում: Իմ թեստերի պատասխանները բացասական են: Գլխավոր թիմի միայն 7-8 ֆուտբոլիստների մոտ չի հայտնաբերվել կորոնովիրուս»,- նշեց Արմեն Մանուչարյանը:

Մանուչարյանը պատմեց, որ շարունակում է մարզումները և գտնվում է շատ լավ մարզավիճակում:

«Ամեն օր մարզվում ենք, մեզ միացել են նաև երկրորդ թիմի ֆուտբոլիստները, որպեսզի մարզումային գործընթացը չտուժի: 2 օրից բոլոր վարակվածները ևս մեկ թեստ կհանձնեն, և եթե պատասխանները բացասական լինեն, բոլորս կմեկնենք առանձին մարզաբազա, կմարզվենք այնտեղ ու կպատրաստվենք «Ռուբինի» դեմ հանդիպմանը: Ես շատ լավ մարզավիճակում եմ, վերջին 2 խաղերում հանդես եկա մեկնարկային կազմում և լիովին հարմարվել եմ թիմին: Ամեն դեպքում, կորոնավիրուսի բռնկումը շատ ազդեց թիմի վրա՝ թույլ չտալով մասնակցել «Կրասնոդարի» դեմ խաղին»,- ասաց ֆուտբոլիստը:

Արմեն Մանուչարյանը Հայաստանի հավաքականից հրավեր չէր ստացել Հյուսիսային Մակեդոնիայի (1:2) և Էստոնիայի (2:0) հավաքականների դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հանդիպումներին մասնակցելու համար: Ֆուտբոլիստի խոսքով՝ նա չի զրուցել հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ, բայց շարունակում է ջանասիրաբար մարզվել ու միշտ սպասում է ազգային թիմում խաղալու իր շանսին:

Ռուսաստանի առաջնությունից առաջին տպավորությունների մասին Մանուչարյանը նշեց, որ բարձր խաղամակարդակը նկատելի էր առաջին իսկ խաղերից:

«Ես սպասում էի, որ Ռուսաստանի առաջնության խաղամակարդակն այսպիսին է լինելու: Չհաշված մի քանի առաջատար ակումբների, մյուս թիմերի խաղամակարդակը շատ մոտ է: Այստեղ շատ ուժային ֆուտբոլ է ընթանում, և այդ առումով բարդ է, բայց ես արդեն հարմարվել եմ: Մեր թիմը խաղում է այնպիսի ֆուտբոլ, որը համապատասխանում է ինձ: Ամեն բան հարթ է ընթանում ինձ համար: Ամեն դեպքում, ուժեղ թիմերի դեմ դեռ նոր պետք է խաղայինք, բայց չստացվեց»,- խոսքը եզրափակեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Արմեն Մանուչարյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2017 թվականին և ազգային թիմում անցկացրել է 2 հանդիպում:

Դավիթ Եղիազարյան