Իգուաինը մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն
Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Գոնսալո Իգուաինը կարող է մարզական կարիերան շարունակել ԱՄՆ-ում, տեղեկացնում է Sky Italia-ն:
Իգուաինի ծառայություններով հետաքրքրված է լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին պատկանող «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբը:
«Յուվենտուսը» պատրաստ է խզել Իգուաինի պայմանագիրը և որպես փոխհատուցում ֆուտբոլիստին վճարել 2.5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 32-ամյա Իգուաինը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին «Նապոլիից»: Թուրինյան ակումբը Իգուաինի դիմաց վճարել էր 90 միլիոն եվրո: