Պելեն շնորհավորել է Ռոնալդուին
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն շնորհավորել է Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը Ազգերի լիգայի երկրորդ տուրում Շվեդիայի հավաքականին խփել է երկու գոլ պորտուգալացիները հաղթել են 2։0 հաշվով։
35-ամյա Ռոնալդուն պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է ազգային թիմում գերազանցել 100 գոլի սահմանը։ Առաջինը եղել է իրանցի Ալի Դաեին։
«Կարծում էի, որ այսօր կնշենք 100-րդ գոլը, սակայն պարզվեց, որ 101-րդն է։ Կրիշտիանու, շնորհավորում եմ քո արկածներում նոր բարձունքի հասնելու կապակցությամբ»,- Թվիթերում գրել է 79-ամյա Պելեն։
Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ կարիերան ավարտած Ալի Դաեին Իրանի հավաքականում խփել է 109 գոլ։