Էնրիկե. Ուկրաինայի դեմ խաղում Իսպանիայի հավաքականի ծրագիրն աշխատեց
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրում Ուկրաինայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը:
«Կարծում եմ՝ մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Իսպանիայի հավաքականի ծրագիրն աշխատեց: Մեր թիմը պարզապես հրաշալի գործեց պաշտպանությունում:
Իհարկե, կային որոշ խնդիրներ, որոնք մենք մանրամասն ուսումնասիրության կենթարկենք, որպեսզի հաջորդ հանդիպմանը մասնակցենք ավելի լավ վիճակում»,- Էնրիկեի խոսքը փոխանցում է Marca-ն: