Առաջին տպավորություն գործելու 5 սխալները
Դուք ունեք ընդամենը մեկ հնարավորություն` առաջին տպավորություն թողնելու համար։
-ՈՒԻԼԼ ՌՈՋԵՐՍ
Գաղտնիք չէ, որ առաջին տպավորությունը ամենակարևորն ու մնայունն է։
Հաճախ կարելի է լսել հետևյալ արտահայտությունները՝ «առաջին հայացքից պարզ էր, որ կրթված և հաջողակ մարդու հետ գործ ունեմ», կամ «շատ վստահ մարդու տպավորություն էր ստեղծել մեր առաջին հանդիպմանը»: Ուստի առանց չափազանցության կարելի է պնդել, որ հենց այս պահն է կանխորոշում, թե ինչպես հետագայում կզարգանան Ձեր հարաբերությունները՝ թե՛ անձնական և թե՛ գործնական ոլորտներում։ Իրականում, առաջին հայացքից աննշան թվացող մանրուքները կարող են Ձեր ակնկալիքներին հակառակ գործել։ Ընդամենը 5 րոպե ուշացում, անհաջող պահին արած կատակ, հագուստին և մաշկին կպած սիգարետի ծխի հոտ կամ օծանելիքի ոչ գրագետ ընտրություն․ այս ամենը Ձեր մասին կպատմի ավելին, քան Ձեր այցեքարտն ու խոսքերը։
Ստորև նշված են ամենահաճախ հանդիպող 5 սխալները և դրանց հնարավոր լուծումները։ Չէ՞ որ, եթե տեղեկացված ես, ուրեմն զինված ես։
1. Ուշացումներ
Հանդիպումից ուշացումը կարող է մեկնաբանվել որպես անուշադրություն կամ, նույնիսկ, անհարգալից վերաբերմունք սպասողի հանդեպ։ Համաձայնեք՝ ավելի լավ է անհրաժեշտից մի քանի րոպե շուտ դուրս գալ, քան սպասեցնել գործընկերոջը կամ հարազատներին։
Հասկանլի է, որ բոլորիս հետ էլ կարող են պատահել անկանխատեսելի իրավիճակներ, երբ ուշացումն անխուսափելի է՝ փողոցների խցանում, մեքենայի անսարքություն և այլն։ Նմանատիպ դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ տեղեկացնել սպասողին՝ նշելով պատճառն և ուշացման մոտավոր ժամանակը։
2. Անտարբերություն զրուցակցի հանդեպ
Հանդիպման ընթացքում կարևոր է զրուցակցին լսելու կարողությունն ու զրույցին ներգրավվածության ցուցաբերումը։ Կիսվեք Ձեր կարծիքով, սակայն մի մոռացեք նաև ուշադիր լսել․ արդյունքում կստեղծեք հարգալից, հետաքրքիր և բանիմաց մարդու տպավորություն։ Վստահ եղեք, որ այդ կերպարը ավելի լավ կներկայացնի Ձեր արժանիքները, քան վերջիններիս թվարկումը ամբողջ երեկոյի ընթացքում։
Ավելի անկաշկանդ մթնոլորտ ստեղծելու համար կարող եք երկխոսության մեջ մտնել՝ հարցեր տալով ու կարծիք հարցնելով։ Մի խուսափեք զրուցակցի աչքերի մեջ նայելուց և հետևեք Ձեր մարմնի լեզվին ու ժեստերին, որոնք նույնքան կարևոր են, որքան Ձեր խոսքերը։
3. Խեղդող օծանելիք կամ տհաճ ծխի հոտ
Ի՞նչը կարող է լինել ավելի վանող, քան օծանելիքի չափից դուրս շատ լինելը կամ ձեռքերին ու հագուստին կպած սիգարետի հոտը։ Ծխողներից շատերը հանդիպման գնալիս փորձում են կոտրել շորերին ու մաշկին կպած սիգարետի ծխի հոտը՝ չափից դուրս շատ օծանելիք ցանելով։ Իրականում, վերջինս հանգեցնում է ավելի վատ արդյունքի։
Այս պարագայում, որպես խնդրի լուծում կարող են հանդիսանալ վերջին տարիներին լայն տարածում ստացած սիգարետի այլընտրանքները (էլելտրոնային սիգարետները կամ IQOS, GLO և այլոք որոնք ծխախոտը չեն այրում, այլ տաքացնում են)։ Չկա սիգարետի ծխի հոտ, չկա շրջապատող մարդանց երկրորդային ծուխը ներս շնչելու վտանգ և հետևաբար չկա ևս մեկ սխալ, որը կարող էր բացասաբար ազդել Ձեր առաջին տպավորոթյան վրա։
Շարունակությունը՝ այստեղ