Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին
uncategorized

Քաղաքականությունը մուրացկանություն և լացկանություն չի սիրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է նժդեհագետ Արմեն Սարգսյանը

– Ըստ Նժդեհի` ինչպիսի՞ն պետք է լինի առաջնորդը:

– Նա պետք է ունենա իմաստասերի գլուխ, առաքյալի սիրտ և ադամանդ ճակատ: Իհարկե, այստեղ որոշակի ալեգորիա կա, ուստի մեկնաբանական տարբերություններ հնարավոր են, բայց այնուամենայնիվ որոշակի հուշումներ անգամ ձևակերպումների շրջանակներում կարելի է գտնել: Իմաստասերի գլուխ` առաջնորդը պետք է կարողանա երևույթները վերլուծել, էականը ոչ էականից տարբերել: Միայն մասնագիտական պատրաստվածությունը բավարար չէ, անհրաժեշտ է ավելի խորը, ռազմավարական մտածողություն: Առաքյալի սիրտը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ` պետք է առաջնորդը ունենա առաքյալի նվիրվածություն, առաքյալի սիրով վերաբերվի առաջնորդվող զանգվածին: Իսկ ադամանդ ճակատը ես ավելի շուտ կմեկնաբանեի ադամանդի կարծրության, սեփական համոզմունքները հետևողականորեն առաջ տանելու կամարտահայտության համատեքստում:
Ընդ որում, կարևոր չէ` առաջնորդը ռազմական գործիչ է, թե քաղաքացիական անձ: Կարևորը` ունենա այդ երեք որակումների ներդաշնակ համադրությունը:

– Իսկ Նժդեհի պատկերացմամբ` ինչպե՞ս պետք է ձևավորվի ազգային էլիտան:

– Նա մեծ պատասխանատվություն է դնում նախևառաջ մտավորականության վրա: Լայն իմաստով` ինչպիսին առաջնորդի և մտավորականի կերպարներն են, ըստ այդմ էլ դիմագծվում է ժողովուրդը: Մտավորականը պետք է ներկայանա ոչ միայն որպես ուսյալ, այլ խորը բարոյական նկարագիր ունեցող անձնավորություն: Որովհետև ի վերջո նա է կերտում ժողովրդի կերպարը: Եվ եթե ուզում ենք ժողովրդի հոգեփոխում, վերանորոգում, նախևառաջ պետք է ունենանք այդ հոգեփոխման հնարավորությունն ընձեռող ընտրանի: Ընտրանի բոլոր ոլորտներում` մշակութային, քաղաքական, ռազմական:
Ի դեպ, Նժդեհը կիրառում է նաև ստամտավորական եզրը: Վերջինս ուսյալ, բայց սեփական ուսյալությունը բարոյական նկարագրով չզուգակցած անձնավորությունն է: Իսկ մեր իրականության մեջ նմանները, ցավոք, շատ են:

– Իսկ ընտրանին ու առաջնորդի կերպարը ձևավորելիս ազգային արժեքներն ի՞նչ տեղ ունեն:

– Առանցքային նշանակություն ունեն: Բայց մի կարևոր հանգամանք կուզեի նշել: Մեր իրականության մեջ շատերը Նժդեհին գռեհկաբարո են մեկնաբանում` տպավորություն թողնելով, որ նույնիսկ ծանոթ չեն Նժդեհին, այլ ուղղակի կցկտուր դատողություններ գիտեն և կամայական մեկնաբանության են ենթարկում` մեղադրելով ազգայնականության, ազգամոլության գռեհիկ տարբերակների մեջ: Ես ընդամենը մեկ արտահայտություն մեջբերեմ Նժդեհից, որպեսզի ցույց տամ ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակությունը հաստատող նրա դիրքորոշումը: Օրինակ, ասում էր` կրելով կնիքը Հայաստանի բնության և պատմության, հայ եմ ես, մտածումով ու ապրումներով սակայն ես մարդ եմ, համամարդ: Նա երբեք դեմ չի եղել մշակութային երկխոսությանը: Նա դեմ չի եղել օտար արժեքներին հաղորդակից դառնալուն: Դեմ է եղել այն ժամանակ, երբ այդ արժեքների հաղորդակցումը տեղի է ունենում սեփական դիմագծի աղճատման տարբերակով: Նա ասում էր` ոչ թե եվրոպականացում, այլ ցեղայնացում: Նա ոչ թե ասում էր օտար արժեքներին հաղորդ չլինենք, այլ օտարական չդառնանք:

– Նժդեհի պատկերացրած ընտրանին և առաջնորդն ունենալու դեպքում հայ ժողովրդին ի՞նչ տեղ է վերապահվում համաշխարհային ասպարեզում:

– Նժդեհի համար գերխնդիրներից մեկը հետևյալն էր` ցանկացած ազգ նախևառաջ պետք է կայանա որպես քաղաքական և մշակութային լիարժեք սուբյեկտ: Քանի դեռ դու օտար գաղափարների, օտար ուժերի ազդեցության տակ ես, միջազգային հարաբերություններում որպես լիարժեք սուբյեկտ հանդես գալ չես կարող: Նժդեհի մոտ կա վճռական մենակի հասկացությունը, որը եթե Ձեր հարցի հետ կապեմ, պետք է ասեմ հետևյալը: Վճռական մենակը ոչ թե կողմնորոշումների դաշտում է փնտրում իր ինքնորոշումը, այլ ինքնորոշվածության դիրքերից է սահմանում իր համար ցանկալի կողմնորոշումների շրջանակը: Այսինքն, այդ ընտրանին ունենալու պարագայում մենք աստիճանաբար քայլ կկատարենք` դառնալու որպես միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Որևէ պետություն չունի բացարձակ ազատություն այն իմաստով, որ գլոբալացվող արդի աշխարհում ցանկացած պետություն ինչ–որ չափով կախված է մյուսներից: Դա անգամ գերհզորներին է վերաբերում: Բայց կարևոր է, որ դու լինես քո որոշումները սահմանողն ու կյանքի կոչման հանձնառությունը ստանձնողը:

– Այսինքն, եթե ունես սեփական արժանապատվություն, հիմնվես քո ազգային արժեքների վրա, շահեկան դիրքերում կհայտնվես նաև այլ պետությունների հետ քո հարաբերություններում:

– Բնականաբար: Բայց իմ խոսքերը չեն նշանակում, թե մենք չունենք այդ արժանապատվությունը: Իհարկե, ունենք այդ լիարժեքության հետ կապված խնդիրներ, որոնք ունեն նաև օբյեկտիվ պատճառներ: Նժդեհի համար կարևոր էր սեփական մտահղացումների հեղինակ լինելը, ինքնորոշված լինելը, և ըստ այդ ինքնորոշվածության` համապատասխան կողմնորոշումներ սահմանելը: Նա դեմ չէ կողմնորոշված լինելուն: Բայց քաղաքականության մեջ մուրացկանություն և լացկանություն պետք է չլինի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: