Ազգերի լիգա. Իտալիա - Բոսնիա և Հերցեգովինա. Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրի կենտրոնական խաղերից մեկում Իտալիայի հավաքականը սեպտեմբերի 4-ին Ֆլորենցիայում կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի թիմին:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են իտալացիներին, որոնց հաղթանակը ստացել է 1.30 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 5.00, Բոսնիայի հաղթանակը՝ 9.00 գործակիցը:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Իտալիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականներն ընդգրկված են A դիվիզիոնի առաջին խմբում: Խմբի մյուս 2 թիմերն են Լեհաստանն ու Նիդերլանդները: